Կա՞ տենց մեկը, որ կարա ասի, որ Հայաստանում նիկոլի օրորք ժողովրդավարություն է, կամ գոնե դրա նման մի բան
Բանից պարզվում է՝ Սերժ Սարգսյանի մի քանի րոպեանոց ճեպազրույցը նիկոլահպատակ խամաճիկներին տեղը տեղին դաղել է։ Այլապես միմյանց հերթ չտալով, ու, ամենակարևորը հիմնականում նույնը թեզերը տիրաժավորելով, չէին տվայտվի ու ողջ դաշտում կաղկանձ տարածի։
Բոլուկին հիմնականում անհանգստացրել էր նախագահ Սարգսյանի՝ ժողովրդավարության հետ կապված պնդումը, ըստ որի՝ ՀՀ-ում ժողովրդավարություն չկա։
Հիմա հարց. իսկ ի՞նչի` էսօր Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Կա՞ տենց մեկը, որ կարա ասի, որ Հայաստանում նիկոլի օրորք ժողովրդավարություն է, կամ գոնե դրա նման մի բան։
Էդ վիժվածքների համապատսխան տեղը մի այլ կարգի վառվել է Սարգսյանի դիպուկ ու բովանդակային դիտարկումներից, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ նախագահը դուզ տասնոցին ա կպել։
Ասեմ, հենց Նիկոլը կամ իր նմանակները խոսում են ժողովրդավարության ու ընդհանրապես էդ արժեքների մասին, միանգամից աչքիս դեմն են գալիս Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Գրիգորի Խաչատուրովը, Նարեկ Մալյանը ու ՀՀ-ում այսօր առկա մնացած քաղբանտարկյալները։ Հիշում եմ շրջափակված դատարաններն իրենց «վնգստացող դատավորներով», կամ թե ոնց են բերետները մարդկանց ջարդում, իսկ ոստիկանությունը կրակում խաղաղ ցուցարարների վրա։
Մի անգամ ասել եմ, մի հատ էլ հիշեցնեմ․ կանցնի որոշ ժամանակ ու շատերը կգիտակցեն, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաժողովրդավար ղեկավարը նույն Սերժ Սարգսյանն էր (նիկոլական դեմոնիզացման դոզան դրեք մի կողմ ու հերթով հիշելով անցեք)։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...