Ձեր երեխաների մասնակցությամբ բոլոր ծախսերը «նախկինների թալանից կոպեկ առ կոպեկ հետ բերված միլիարդների՞ց» եք փակվում. Մենուա Սողոմոնյան
Մարդ բախտ ունենար՝ ԱԺ քպ-ական պատգամավոր լիներ, մի քիչ «դուխով» լիներ, մի քիչ էլ ժողովրդավարության իդեալներին նվիրված ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող լիներ ու ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասեր՝ «Մեծարգո պարոն վարչապետ, այն, որ Արցախի հարցը էսպես բարեհաջող լուծեցիք, որը բխեց, ինչպես Դուք էիք ասում, Հայաստանի ժողովրդի շահերից, Արցախի ժողովրդի շահերից և Ադրբեջանի ժողովրդի շահերից, շնորհակալ ենք ու ազգովի պարտական, որ այդ կարևոր խոստումը պահեցիք։ Հիմա հարցս վերաբերում է Արցախի խնդրից ավելի կարևոր մի հարցի, որը վերաբերում է թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և հանդուրժողականության հեղափոխության սկզբունքներին։ Այն, որ Ձեր պետական, պաշտոնական այցերին, ուղևորություններին մասնակցում են Ձեր երեխաները, նրանց մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը արդյոք «նախկինների թալանից կոպեկ առ կոպեկ հետ բերված միլիարդների՞ց» են փակվում. եթե այո, ապա ինչու՞ այդ գումարների շահառուն մեր երեսուն տարի կեղեքված ժողովուրդը չէ, եթե ոչ, ապա ժողովրդին ցույց կտա՞ք, որ Ձեր անձնական խնայողություններից են հատկացվում դրանք։ Եվ Ձեր դպրոցահասակ երեխաների դասարանցիները երբ հարցնում են, թե ու՞ր են իրենց բացակայող ընկերները, ուսուցիչները նրանց ի՞նչ են պատասխանում՝ «պետական կարևորագույն գործերով արտասահմա՞ն են ուղևորվել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...