Չլիներ Նիկոլի պասը, այսօր Իլհամը Ստեփանակերտում չէր լինի
Փորձելով Արցախի հետ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դնել Սամվել Շահրամանյանի վրա՝ Սյամոյի ընկեր Անդոնը, արձագանքելով այն հիմնավոր պնդումներին, որ Արցախում կատարվածի մեղավորը հենց ՀՀ իշխանություններն են, այլ ոչ թե ուրիշները, ասել է.«Հայաստանի Հանրապետության իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո կնքեցին միայն հրադադարի պահպանման ռեժիմը հաստատող փաստաթուղթ: Իրենք պահպանեցին թե՛ Պաշտպանության բանակը, թե՛ մեր սպառազինությունը, թե՛ կառավարման մարմինները…»:
Կներեք, իսկ պրահյան գործընթացի մեջ ո՞վ մտավ, Լուիշ Ֆիգո՞ւն… Նիկոլն է այս ողբերգության միակ մեղավորն այն պարզ պատճառով, որ զրկեց Արցախին որևիցե իրական հեռանկարից՝ գնալով ոչ թե ռուսների նախանշած ճանապարհով՝ կարգավիճակի հարցը ապագա սերունդներին թողնող, այլ՝ արևմտյան, որի դառը պտուղները դեռ երկար ենք քաղելու: Եթե Իլհամը գործեր այս նույն հարձակումը Ստեփանակերտի վրա նախքան պրահյան գործընթացի մեջ մտնելը, Իլհամի մաման նույն Մոսկվան կլացացներմի այլ ձևով, բայց քանի որ Իլհամը, ի տարբերություն Անդոնի փրչոտ շեֆի, նորմալ կրթություն է ստացել, սպասեց հարմար պահի ու Նիկոլի պասով գտավ ճիշտ ժամանակը՝ հայոց պատմության վերջին էջը մեկընդմիշտ փակելու:
Նիկոլը ստեղծեց մի իրավիճակ, երբ ոչ մի զենք ու զինամթերք չէին փրկելու Ստեփանակերտը կործանումից. որպեսզի զենքն օգուտ բերի, նախ առաջին հերթին կարևոր են քաղաքական հիմքերը, իսկ Նիկոլը զրկել էր Ստեփանակերտին որևիցե քաղաքական հիմքից՝ արցախահայության խնդիրը վերածելով բացառապես հումանիտար պրոբլեմի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...