Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Երբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարինԹուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ ԷրդողանԲարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը. նախագահը՝ դեսպանինԿարևորում եմ ՀՀ-ի և Իրանի միջև ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումը․ ՓաշինյանՌԴ-ն ավելի մատչելի և որակով ԱԷԿ կարող է կառուցել․ ՊեսկովԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը2025-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ ամփոփումՀիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՎենսը Բաքվում քննարկել է հայ գերիների ազատ արձակման հարցըԳերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիսՎեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների հարցըTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՀայաստանը վերջին երկիրն էր, որտեղ ես կսպասեի բանտում այցելել արքեպիսկոպոսի․ Ջոել ՎելդկամպՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնումՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՆյութական մոտիվացիա ենք ստեղծում 24-25 տարեկան զինծառայողների համար, որ շարունակեն ծառայությունը. Սուրեն Պապիկյան
Քաղաքականություն

«Ոչնչով չեմ մխիթարվում, շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է». փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է Ջրականում

Սամվելը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թ.-ին 15-ամյա Սամվելն ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: 2003 թ.-ին վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, չորս տարի անց, ավարտելով ուսումը, վիճակահանությամբ ծառայության է անցել Կապանի զորամասում: 2009 թ.-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ հետագա ծառայությունն առաջնագծում՝ Քարվաճառի զորամասում շարունակելու համար: 2016 թ.-ին կրկին վերադարձել է Կապանի զորամաս՝ որպես գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար: 2019 թ. հունվարի 13-ին նշանակվել է Ջրականի զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում:

«Սամվելը ծառայել է ամենածանր զորամասերում: Մերժում էր, ասենք, Երևանում նախարարությունում ծառայելու հնարավոր տարբերակները, ասում՝ պա՛պ, չեմ ուզում զինվորներից կտրվել: Շաբաթներով զորքի միջից տուն չէր գնում: Անգամ զինվորներն էին հետաքրքրվել, թե ինչո՞ւ իրենց հրամանատարը տուն չի գնում, գուցե ընտանիքն իրենից հեռու է: Բացասական պատասխան էին ստացել, Սամվելն արձագանքել էր՝ մինչև դուք բանակի շնչով չշնչեք, կարգապահ չդառնաք, ձեր միջից դուրս չեմ գալու»,- ասում է Սամվելի հայրիկը՝ Սուրենը:

Վերհիշելով որդու մանկությունը՝ նշում է. «Ճարպիկ տղա էր Սամվելս, մեծ եղբորը թիկունք էր կանգնում: Ֆիզիկապես ձիգ էր, փոքր տարիքից սպորտով էր զբաղվում: Դպրոցի լավ սովորողներից մեկն էր: Աշխույժ էր, բայց ներքուստ պահպանում էր բոլոր սահմանները, երբեք թույլ չի տվել իրեն մի բան անել, ինչը կլինի օրենքի և բարոյականության սահմաններից դուրս: Պարկեշտ էր իր տեսակով: Մի օր տուն էր եկել գիշերով, դուռը կամաց ծեծել, ես ու մայրը քնած էինք եղել, չէինք լսել, մեքենայի մեջ էր քնել: Առավոտյան նոր եկավ, դուռը թակեց ու ծիծաղելով ասաց՝ ձեր տղեն Ջաբրայիլից եկել է տուն, չե՞ք ընդունում: Չէր ցանկացել մեզ անհանգստացնել»: Հայրիկի խոսքով, որդին նժդեհապաշտ էր, հաճախ էր Նժդեհի «Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ» միտքը շրջանառում: «Սամվելը 21-22 տարեկանում Քարվաճառից հասել է Կապան քաղաք, բարձրացել Խուստուփ լեռան գագաթը, գտել Նժդեհի գերեզմանը, մի քանի օր այն մաքրել, կարգի բերել»:

Սամվելը զինվորական գործն ընտրել է հայրիկի հորդորով: «Ես եմ իրեն համոզել զինվորական դառնալ: Ինքս փոխգնդապետ եմ, Սամվելն էլ էր փոխգնդապետ, քիչ է լինում, որ հայր ու որդի զինվորական լինեն և զինվորական նույն կոչումն ունենան: Սամվելին ինձ հետ տանում էի զորամասեր, բարձրացնում տանկերի վրա, թնդանոթների մոտ կանգնեցնում: Նա խիստ հարգանք ուներ իմ կարծիքի հանդեպ: 15 տարեկանից սկսել է իր ծառայությունը, իմ խոսքը միշտ սրբորեն կատարել է, այդ թվում՝ մասնագիտության ընտրության հարցում: Դրա համար այսօր ինձ մի քիչ մեղադրում եմ»: Սամվել Սահակյանը զինված ուժերում ծառայել է 13 տարի, որից 10 տարին՝ առաջնագծային զորամասերում՝ հակառակորդից 300-500 մետր հեռավորության վրա: Նա Քարվաճառում էր ծառայում, երբ սկսվեց Ապրիլ յան պատերազմը, իսկ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը գումարտակի հրամանատարը արձակուրդում էր:

«Զանգեց, ասաց՝ պա՛պ, պատերազմ է սկսվել, պետք է զինվորներիս հասնեմ: Իր զորքը չպետք է մասնակցեր մարտական գործողությունների, հիմնականում նորակոչիկներ էին: Առանց զորամասից հետկանչման հրամանի, հարազատներից որևէ մեկին հրաժեշտ տալու՝ պատերազմի սկզբից ընդամենը մեկ ժամ անց հասավ իր գումարտակին և ստանձնեց հրամանատարությունը: Պատերազմի ամենածանր երկու օրերին Սամվելի գումարտակի զինվորների շրջանում զոհեր չեն եղել, և՛ իր զինվորներին է պաշտպանել, և՛ հայրենիքից մեկ միլիմետր հող չի զիջել: 5-րդ գումարտակի առաջին զոհը եղել է Սամվելը»: Փոխգնդապետ Սամվել Սահակյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Ջրականում: Ջրականի հինգերորդ գումարտակի դատական գործն այս օրերին էլ շարունակվում է: Քրեական գործ է հարուցված նաև փոխգնդապետ Սամվել Սահակյանի զոհվելու փաստի առթիվ, այս գործով քննությունը ևս դեռ շարունակվում է:

Սամվելի հայրիկը նամակներ է ուղղել տարբեր գերատեսչությունների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անհատներին, ունի բազմաթիվ անպատասխան հարցեր: Սամվելը որդի և դուստր ունի: Որդին պապիկի անունն է կրում՝ Սուրեն, իսկ դուստրը Վիկտորյան է, պապիկն ասում է՝ թագուհու անուն է: «Ես ու իմ տղան հոգեբանական կապ ենք ունեցել իրար հետ: Ես ու Սամվելը տարբեր մարմիններում, բայց նույն հոգով ենք ապրել: Իմ ու Սամվելի տարբերությունը ռիսկի մեջ է, անսահման ռիսկով էր իմ Սամվելը: Իմ ցավը տիեզերական եմ համարում, ոչ մի վայրկյան չեմ մոռանում դրա մասին: Բանակում ամենախիստ հրամանատարներից մեկն է եղել: Ընկերներն ասում են, որ Սամվելն իրենց համար էտալոն է եղել: Ես չեմ ասում, նրանք են ասում, որ Սամվել Սահակյանը բանակի համար մի ամբողջ գաղափարախոսություն է, Սամվելն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հրամանատար սպան:

Պատերազմի ժամանակ տեսել էր, որ զինվորներից մեկն առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի է, հանել էր իր զրահաբաճկոնն ու սաղավարտը, սեփական մարմինն անպաշտպան թողնելով՝ տվել զինվորին և ուղարկել խրամատ՝ զինվո՛ր, հրամայում եմ չզոհվել, զինվորն էլ արձագանքել էր՝ լսում եմ, պարո՛ն փոխգնդապետ: Տղաներից յուրաքանչյուրը անուրանալի դեր է ունեցել այս պատերազմում: Եռաբլուրի անունը ուզում եմ դնեմ Անպարտների զորամաս, տղաներից ամեն մեկն իր դիրքում կռվել է, զոհվել, կռվել են՝ մտածելով, որ հաղթելու են, ու հաղթել են, իրենք չեն տեսել նոյեմբերի 9-ի խայտառակությունը: Իմ կինը մխիթարվում է իր թոռնիկներով, նրանց հետ շփվելով: Բայց ես ոչ մեկով ու ոչնչով չեմ մխիթարվում: Ես Սամվելին չեմ կորցրել: Նրա՝ ինձանից հեռանալու փաստն ընդունում եմ, բայց ուղղակի իմաստով չեմ համարում, որ իրեն կորցրել եմ:

Դասավանդելով, աշակերտներիս հետ խոսելով ռազմահայրենասիրության թեմայով ու բանակի մասին՝ խոսում եմ Սամվելի մասին, Սամվելի օրինակից լավ օրինակ լինել չի կարող: Ես շնչում եմ Սամվելով, միտքս միշտ որդուս հետ է: Ինձ համար չկա այլևս ծննդյան տարեդարձ, ես իմ հարազատներին արգելել եմ շնորհավորել իմ տարեդարձը, ինձ կարող է շնորհավորել միայն փոխգնդապետ Սամվել Սահակյանը, այդ մասին բոլորը գիտեն, իսկ թե ինչպես է նա ինձ շնորհավորում, դա էլ միայն ես ու Սամվելս գիտենք: Սամվելին ողջ եմ պահում, դրանով եմ մխիթարվում: Սամվելն ապրում է այնքան ժամանակ, որքան իրեն հիշում ենք»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Սամվել Սահակյանը ծառայության 13 տարվա ընթացքում արժանացել է մեկ տասնյակ շքանշանների և մեդալների, պետական և գերատեսչական 30ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսանքների: Հետմահու պարգևատրվել է ՀՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂ «Մարտական խաչ» շքանշաններով: Փոխգնդապետի անունով լսարան է անվանակոչվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ