«Քաղաքական խամաճիկությունը լավ բանի չի տանում»
Pravda.ru-ն «Հայաստան - Ադրբեջան. Քաղաքական խամաճիկությունը լավ բանի չի տանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Իրանում «3+3» ձևաչափով բանակցությունները տանտերերի, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են անարդյունք։ Բաքուն, հասկանալով, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, և Երևանից կարող է անընդհատ զիջումներ ստանալ, միջանցք է պահանջում դեպի Նախիջևան՝ մոռանալով, որ դա միայն Ղարաբաղի հարցով գործարքի մի մասն էր։ Բայց նա պաշտոնական Երևանի հանձնվելուց հետո չպետք է դա պահանջեր։ Այդ մասին նշել է սյունակագիր Յուրի Պոդոլյական։
«Այնուամենայնիվ, քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է, հնարավորություն կա դա առաջ տանել: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ դեռ ընթանում է այնպես, ինչպես և սպասվում էր. Արցախի հանձնումը չի հանգեցրել Երևանի խնդիրների լուծմանը, այլ միայն ավելացրել է դրանք: Եվ դա միշտ էլ այդպես է լինում: Միշտ էլ կան «խամաճիկներ» (իսկ Փաշինյանը տիպիկ քաղաքական «խամաճիկ» է), որոնք, սկսելով զիջել իրենց ժողովուրդների շահերը հանուն ԵՄ-ի ու ԱՄՆ-ի շահերի, այլևս չեն կարողանում կանգ առնել»,- ասել է վերլուծաբանը։
Ով էլ լիներ Ադրբեջանի տեղը, գրեթե նույն կերպ կվարվեր, քանի որ կա հիանալի հնարավորություն հակառակ կողմից ստանալ այն ամենը, ինչ կարող ես, քանի դեռ հակառակորդ երկրում դավաճանն է իշխանության գլխին, եզրափակել է Պոդոլյական։
Կ. Խաչիկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...