Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Պատերազմի հերոսների արժեզրկումը և հեղափոխական «հերոսների» բուծումը

Իշխանափոխությունից ի վեր «թավշյա» իշխանությունները ջանում են Հայաստանում ներմուծել նոր արժեհամակարգ։ Իշխանական քարոզչական մեքենան արժեքային մակարդակում ամենից բարձր աստիճանի վրա է դնում իրենց կողմից կատարված հեղափոխությունը։

Ընդհանրապես, ամեն ջանք գործադրվել է, որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» արժևորվի, նույնիսկ հատուկ թանգարան ստեղծելու գաղափար է եղել: 

Բայց քանի որ ինքնին իշխանափոխության գործընթացը Արցախի ազատագրման, Հայաստանի անկախության հռչակման ու ընդհանրապես այլ ձեռքբերումների համեմատ աննշմար երևույթ է, ուստի իշխանական քարոզչությունը առաջին հերթին սորոսականների ձեռքով փորձ է կատարում արժեզրկել Արցախյան ազատամարտը և պատերազմի հերոսներին։ 

Իրենք առաջնորդվում են այն սկզբունքով, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան մարտի դաշտում մեր ժողովրդի ձեռքբերումները։ Մենք չենք ասում, դրա մասին վկայում են իրենց բազմաթիվ ելույթներ ու արտահայտություններ:

Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, կամա, թե ակամա, արժեզրկվում է Արցախյան ազատամարտը, փորձ է արվում հանրային գիտակցության մեջ այդ ազատամարտի հերոսների անցած մարտական ուղին հողին հավասարեցնել՝ պիտակավորելով նրանց ու վարկաբեկելով:

Մի խոսքով՝ փորձ է կատարվում հասարակության ենթագիտակցության մեջ ներմուծել այն մտայնությունը, թե նրանք, ովքեր հեղափոխությանն են մասնակցել, պակաս հերոսներ չեն և նույնիսկ առավելություններ ունեն մարտական մեծ ճանապարհ անցած մարդկանց նկատմամբ։ 

Իսկ այս մեսիջները տեղ հասցնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ՝ փաստերն աղավաղելու և դրանք իրենց ձեռնտու անկյունից ներկայացնելու համար։

Այսպես, օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «հայտնի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն թույլ է տալիս հայտարարել, թե Վիտալի Բալասանյանն ապրիլյանի ժամանակ փիառի համար է գնացել առաջնագիծ։ 

Լավ, Անդրանիկ Քոչարյանի առումով ամեն ինչ պազ ու հասկանալի է, այլ բան սպասել դժվար է: Սակայն եթե իր թիմակիցները չեն դատապարտում նրա հերթական «գլուխգործոցը», կարելի՞ է ենթադրել, որ համաձայն են նրա հետ: 

Ի վերջո, վստահ ենք, որ նույն այդ թիմում քիչ չեն այնպիսիք, որոնք դեմ են քարոզչական այս «գծին», սակայն չեն կարողանում հակադրվել: 

Այնինչ, պարզապես պետք է հասկանալ, որ մարտական ուղի անցած գեներալի համար առաջնագիծ գնալը ուղղակի պարտականություն էր այդ օրերին։ 

Նա պարզապես չէր կարող չգնալ: Իսկ «նա» ասելով՝ նկատի ունենք ոչ միայն Բալասանյանին, այս դեպքում գործ ունենք հավաքական դերանվան հետ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք անցել են պատերազմի թոհուբոհով: 

Իսկ ովքե՞ր էին երկիր պաշտպանելու, սահմանագծին ցանկացած թեժացման մասին լուրեր լսելուն կամ կարդալուն պես՝ իրենց տան մահճակալի տակ թաքնվողնե՞րը...

Իսկ ահա ԱԽ քարտուղար (հատուկ ընդգծում ենք՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ քարտուղար) Արմեն Գրիգորյանը, խոսելով Վիտալի Բալասանյանի և Արցախի մյուս հերոսների մասին, ասել է. «Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել...»։ 

Այսինքն՝ ԱԽ քարտուղարը, ով պետք է գոնե տարրական պատկերացում ունենար պատերազմի, Արցախյան ազատամարտի, Արցախի ազատագրման ու այդ ամենի համար վճարված գնի մասին, իրենց կատարած հեղափոխությունը և Արցախյան ազատամարտը մեկ հարթության վրա է դիտարկում՝ ակնարկելով, թե ինքն էլ ազատամարտի հերոսներից պակասը չէ, քանի որ ինքն էլ ուրիշ «հերոսություն» է կատարել՝ մասնակցել է հեղափոխությանը։

Ու զավեշտը նույնիսկ հասնում է այնտեղ, որ իշխանական ճամբարից հնչում են կոչեր ընդհանրապես չհերոսացնել պատերազմի բովով անցած մարդկանց, կամ հերոսներ փնտրել ուրիշ տեղերում։ 

Ասենք՝ ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը այս թեզիսի առաջ քաշման էտալոնային օրինակն էր։ 

«Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից», - նշել էր վերջինս: 

Նման դեպքերում դժվար է Վահրամ Սահակյանի բառապաշարից մեղմ բառապաշար ընտրել՝ բնորոշելու նման գրառումները, որոնք, ըստ էության, հասարակական ընկալումներում ևս «հեղափոխություն» անելու ծրագրի մի մաս են:

Այդ ծրագրի մաս են նաև կեղծ խաղաղասիրության և հասարակությանը խաղաղության նախապատրաստելու արհեստական դրսևորումները։ 

Պարզապես լրջանալ է պետք. ոչ մի հեղափոխություն, ոչ մի իշխանափոխություն, ոչ մի իշխանություն ոչինչ չարժեն երկրի, պետության ու ժողովրդի անվտանգության ու արժեհամակարգերի դեմ: 

Այնպես որ, ոչ մի վայրկյան չի կարելի թուլացնել հասարակության զգոնությունը, չի կարելի վարկաբեկել անցյալն ու այդ անցյալում հաղթանակներ կերտած անձանց։ 

Դրանով մենք գնում ենք բարոյալքման ճանապարհով, իսկ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Լատիներեն մի ասացվածք կա՝ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի (Si visраеет, para bellum)։ Սրանում մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: 

Իսկ, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում, ինչով անընդհատ սպառնում է թշնամին, ովքե՞ր են սահման պահելու ծառայության մեջ գտնվող զինվորների ու սպաների հետ: Հաստատ ոչ մահճակալի տակ թաքնվողները, այլ հենց այն հերոսները, որոնց պետք է փնտրել պատերազմի դաշտում: 

Ասֆալտի «հերոսներ» շատ ենք տեսել...

Հ.Գ.-Այս ամենի գագաթնակետը իմքայլական պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքերն էին, թե «խորհուրդ կտամ Բալասանյանին զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»: 

Սա բացահայտ սպառնալիք է, և քանի որ նման արտահայտության հեղինակը իշխանական պատգամավոր է, ապա կարող է դիտարկվել նաև որպես կանաչ լույս բռնության համար: Հետո մտածում ենք, թե որտեղից են գալիս ատելությունը, թշնամանքն ու բռնությունը: Բայց դե, երևի «քայլողներին» ամեն ինչ կարելի է: