ՕԵԿ 2 կամ ինչպես «փուռը գնաց» «Հանրապետություն»-ը
Օրեր առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը հայտնվել էր Հանրային հեռուստաընկերության եթերում և Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում կեղծիքներով լի հայտարարություններ տարածել։
Այս արձանագրումն իր ֆեյսբուքյան էջում արել էր «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկանածու Հայկ Մարությանը։ Հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի առիթով հրավիրված հարցազրույցի ընթացքում Արամ Սարգսյանն օգտագործել է այդ առիթը՝ կրկնելու համար իշխանական քարոզիչների կողմից դաշտ նետված թեզերը՝ ակնարկելով, թե իբր Մարությանը դրսից եկող հանձնարարություններ է կատարում։
Ըստ Մարությանի՝ Սարգսյանը բացահայտ ապատեղեկատվութուն է տարածել՝ հայտարարելով, թե իրենք իբր պատրաստ են եղել ինչ որ համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ «Սրանք բացարձակ սուտ տեղեկություններ են, որոնք նպատակ ունեն Հայաստանում վարկաբեկել որևէ ընդդիմադիր գործունեություն՝ այն հավասարեցնելով 5-րդ շարասյանը և դրսի ուժերին ծառայությանը, սա քաղաքական անբարոյականություն լինելուց բացի առաջին հերթին հակասում է դեմոկրատական մրցակցային քաղաքական համակարգի մասին պատկերացումներին»,- նշել է Հայկ Մարությանը, ավելին, արձանագրել, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր ներկայացող «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո, փաստորեն խաբեց իր ընտրողին և միացավ ՔՊ-ին, փաստացի դառնալով ՕԵԿ 2։
Հոկտեմբերի 27-ի մասով սեփական եղբոր սպանության 24-րդ տարելիցը նույնիսկ չէր խանգարել Արամ Սարգսյանին, հենց այդ նույն օրվա կեսգիշերն անց շնորհավորանքներ հղել իր կուսակցությունից Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակված Սարգիս Մադաթյանին, ողջունել նրա ընտրությունը, թեպետ բազմաթիվ օգտատերեր հենց նրա էջում քննադատել էին, որ ընդամենը մեկ տարվա կուսակցականին առաջարկում են նման բարձր պաշտոնի։
Ի դեպ, արդեն իսկ առավոտյան Եռաբլուրում Սարգիս Մադաթյանին լրագրողները չէին նկատել «Հանրապետություն» կուսակցության պատվիրակության կազմում, որ եկել էին հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանին և հոկտեմբերի 27-ի մյուս զոհերին։
Անահիտ Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...