Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:
ԿԳՄՍՆ լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը:
Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ Յապ Ֆրեդերիքսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
«Նիդերլանդների Թագավորության հետ մշտապես ունեցել ենք բարեկամական ջերմ հարաբերություններ: Վստահ եմ՝ ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ոլորտներում առկա են համագործակցության մեծ հեռանկարներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու փոխգործակցությունը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է՝ ընդունվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր մակարդակների համար զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:
«Սա միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար: Այն ուղղված է լինելու սովորողների կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելով, ինչպես նաև արժեքային համակարգի ամրապնդմանը: Միտված ենք բոլոր բնակավայրերում համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայությունների ապահովման, կրթության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կրթական ծառայությունների միջազգայնացման՝ ՀՀ դերը գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու առումով»,-ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:
Հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել միջբուհական համագործակցության շրջանակում իրականացնելու համատեղ ծրագրեր՝ ուղղված Նիդերլանդների Թագավորության բուհերից մեկում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի զարգացմանը:
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ոլորտային համագործակցության մեծացման ներուժը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված ավելի քան 5000 հայկական պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, այնտեղ պահվող ցուցանմուշների, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Փոխնախարարի խոսքով՝ դրանք նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի արժեքներ են և գտնվում են Ադրբեջանի կողմից վերացման և խեղման հստակ սպառնալիքի տակ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:
Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ճանաչողական այցելությունների, փորձի փոխանակման, թանգարանային գործում մասնագիտական կրթության աջակցման, համատեղ ծրագրերի իրականացման, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...