Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հիմա էլ Արարատ Միրզոյանն է գլուխ գովում, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում, առանց որեւէ խնդրի, 3-4 օրում ընդունել հարյուր հազարից ավելի փախստական։
Փաստորեն Արարատ Միրզոյանն էլ չի հասկացել, որ այդ մարդիկ փախստական չեն և լավագույն դեպքում կարող են համարվել ներքին տեղահանվածներ։ Արցախցիները համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տիրապետում են Հայաստանի Հանրապետության տարածքին, գերակշիռ մասը Հայաստանում ունեն բարեկամներ, ընկերներ, չունեն լեզվի կամ ինտեգրման որևէ այլ խնդիր։
Արդյունքում տեղահանվածները Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվում են իրենց, իրենց բարեկամների, կամ մեր այլ հայրենակիցների կատարած աշխատանքի շնորհիվ և այդ մասով կառավարության աշխատանքը մեծ դեր չի ունեցել։ Էլ չասեմ, որ ցավոք, նման գործընթացի միջով մեկ անգամ անցել ենք 2020թ․-ին Արցախի կորցրած տարածքների մոտ 40.000 բնակիչների մասով։
Ընդհակառակը, Արարատ Միրզոյանը պետք է միջազգային հանրությունից պահանջի Արցախում միջազգային անվտանգության ապահովում՝ արցախցիների վերադարձի համար, ինչը բազմիցս խոստացել է միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին։
Թե չէ, մի օր էլ միջազգային հանրությունը կաջակցի Սյունիքի կամ Տավուշի բնակիչների տեղահանմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները փախստական տեղավորելու աշխարհի չեմպիոնն են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...