Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Դա ռումբ է՝ Հայաստանի տակ. Խաղաղության խաչմերուկ ասվածը Հայաստանից տարածքներ զիջելու մասին է. Նաիրի Սարգսյան

Այսօր Ազգային ժողովում ավարտվեց 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Ըստ այդ նախագծի՝ Կառավարությունը 2024 թվականին նախատեսում է ունենալ 7.2 տոկոս տնտեսական աճ։

2024թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում է նախատեսված՝ 0.75%-ային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2,566 մլրդ դրամ՝ 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 մլրդ դրամով կամ 15.4 %-ով ավելի:

Կառավարությունը նախատեսում է նաև 2024 թվականին իրականացնել 300 դպրոց, 500 մանկապարտեզի նորոգում՝ 111 միլիարդ դրամով, 15 ջրամբարի կառուցում՝ 2 միլիարդ դրամով, ճանապարհների նորոգում՝ 62 միլիարդ դրամով, Հյուսիս-Հարավ ճանապարհի մի հատվածի կառուցում՝ 39 միլիարդ դրամով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով 2024 թվականին 7.2 տոկոս թիրախավորված աճի մասին, նախ շեշտեց՝ առանձնապես մեծ բան անել պետք չէ այդ տնտեսական աճն արձանագրելու համար. սովորաբար Կառավարությունները դրան հասնում են իներցիայով՝ առանց մեծ ջանքի, փոխարենը՝ այս իշխանությունը ջանք է գործադրում 2024 թվականին տույժ-տուգանքների չափերը բազմապատկելու համար։

 

«Օրինակ՝ 2024 թվականի բյուջեում նախատեսել են ունենալ 340 միլիարդով ավելի հարկ։ Իհարկե, Կառավարությունը չի բացահայտում, թե այդ ինչ միջոցներով է այդքան հարկ հավաքելու, սակայն արդեն իսկ առկա են օրենսդրական նախաձեռնություններ՝ բիզնեսի համար և ոչ միայն, տույժ-տուգանքները բազմապատկելու վերաբերյալ։ Ահա այն հիմքերը, որոնց հաշվին էլ այս Կառավարությունը հավելյալ եկամուտներ է պլանավորում ունենալ։ 340 միլիարդ հավելյալ հարկ են հավաքելու ոչ թե խոշոր ներդրումներով, այլ եղածի հաշվին, իսկ դա նշանակում է, որ բոլորի հարկերն ավելանալու են. Օրինակ, շահութահարկը 10 տոկոս լինելու փոխարեն՝ կդառնա 23 տոկոս։ Բիզնեսի հարկերն ավելանալու են, դա ազդելու է ապրանքների և ծառայությունների վրա, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ են վճարելու ապրելու համար՝ ավելի շատ չվաստակելով»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Ինչ վերաբերում է 2024 թվականի պետական բյուջեով թիրախավորված 675 միլիարդ դրամ կապիտալ ծախսերին, ապա Աուդիտորների պալատի նախագահը նախ կարևոր համարեց շեշտել, որ 2023 թվականին նախատեսված կապիտալ ծախսերը թերակատարվել են, դրանից բացի, կատարված մասով հավելյալ արժեք չի ստեղծվել։

Ըստ Սարգսյանի՝ Կառավարությունը փող է դնում ոչ թե գործարաններ կառուցելու և արտահանմանը միտված այլ ծրագրեր իրականացնելու համար, այլ ընտրություններին ձայն ստանալու և դրան միտված ծրագրերի վրա։

 «Հայտարարում են դպրոց և մանկապարտեզ կառուցելու մասին. սա ապագա ընտրություններին ձայներ հավաքելու համար արված քայլ է՝ նրանք էլեկտորատ են հավաքում։ Ընտրություններին ձայներ հավաքելու համար է նաև, որ մարզերում չեն հարկում առևտրականներին»,- ասաց Սարգսյանը։

Խոսելով Պաշտպանության նախարարության 2024 թվականի բյուջեն ընդամենը 7 տոկոսով ավելացնելու, փոխարենը սոցիալական պաշպանության ոլորտը՝ 16 տոկոսով, Առողջապահության ոլորտը՝ 171 մլրդ դրամով՝ 14 տոկոսով, կրթության ոլորտը՝ 289 մլրդ դրամով՝ 39 տոկոսով, Նաիրի Սարգսյանը շեշտեց.

«Չէ՞ որ այս իշխանության համար Հայաստանը խաղաղության խաչմերուկ է. այդ մեզ համար է թուրքն ու ադրբեջանցին թշնամի, այս իշխանության համար գործընկեր է, թեև Փաշինյանի իշխանությունը առաջ է տանում խաղաղության օրակարգ ասվածը, թշնամին՝ Հայաստանի կլանման։ Ինչ վերաբերում է այդ խաղաղության խաչմերուկ ասվածին, ապա դա տնտեսական ռումբ է Հայաստանի տակ, որովհետև այս վիճակում այդ խաչմերուկը դառնալու է Հայաստանից անընդհատ զիջումների ծրագիր»։

Մանրամասները՝ տեսանյութում։