Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Մեզ ընդդիմություն չի պետք, այլ՝ լուրջ իշխանություն. Վահե Հովհաննիսյան

Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վրա բռնացնում ու ջարդում։

Երբ բոլոր անհավանական սխալներից ու տապալումներից հետո իշխանություն չի փոխվում, ընդդիմությունը շրջափակման ողջ ընթացքում և Արցախը հանձնելուց անմիջապես հետո շարունակում է իր հանդարտ աշխատանքը, հասկանում ես, որ ոչ մի բան պատահական չի լինում։

Մեր պետական լրջության ռեսուրսն այս փուլում սա է։

Շրջափակման ամիսներին, որը ողբերգության նախապատրաստման փուլն էր, քաղաքական ու քաղաքացիական Երևանը լուռ էր, բայց կար մի շերտ ու ցանկ՝ անհատների, ովքեր հասկանում էին զարգացումները և անում ամեն հնարավորը՝ իրենց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։

Այսօր տարբեր աշխատասենյակներում ինտենսիվ քննարկում են՝ ինչպե՞ս պայքարել, ի՞նչ է լինելու, ի՞նչ անել և իհարկե՝ ինչպիսի՞ ընդդիմություն է մեզ պետք։

Արդյո՞ք մեզ պետք է ընդդիմություն կամ նոր հարթակ

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք։

Ունենք քանդված, ջարդված պետություն՝ անհասկանալի հեռանկարով, և ունենք հասարակություն, որտեղ համատարած շփոթություն է ու երկիրը լքելու որոշում կամ ցանկություն։

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ հարթակ, ի՞նչ «ԱԺ գործունեություն»։

Բոլոր սոցհարցումների արդյունքները նույնն են պնդում, պարզապես դրանք ընթերցողները չեն ուզում ընդունել իրականությունը։ Այս պայմաններում մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն։

Դրան հասնելու համար պետք է հետպատերազմյան վերականգնման ծրագրով նոր լուրջ առաջնորդություն, լայն մասնակցային- մոտիվացված  շարժում, որը կբերի նոր առողջ միավորի (կամ միավորների ստեղծմանը)։ Դա պետք է դնի նոր վերնախավի ձևավորման, նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային նպատակների ու խաղի կանոնների ձևակերպման խնդիր։ Սա պետք է լինի նպատակը։ Չանենք սա՝ ողբերգություն է լինելու։ Մենք լավ չենք պատեկարցնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։

Մեզ  գոռալու հարթակ պետք չէ։ Մենք պետք է ձևավորենք պետության և հայկական աշխարհի հարթակ-առաջնորդություն, որը կդառնա նոր վերնախավերի  սաղմը։

Կոմֆորմիստները ու նաև պարկեշտները  թերահավատ են ու առարկում են հարցով՝ նման մեծ գործերի համար որտեղի՞ց վերցնենք մարդիկ, գործիչներ։ Շրջափակման 9 ամիսն ամենակարևոր լակմուսն էր, որ բաց նյարդի նման ցույց տվեց՝ ով, ով է. հենց միայն ես այսօր կարող եմ 100 անուն տալ մարդկանց, որոնք իրենց մեջ զգում են առաքելություն՝ կյանքի մնացած հատվածը նվիրելու Հայաստանի և հայկական աշխարհի վերականգնմանը։

Արդարությունը պահանջում է, որ այդ շարքը սկսվի «բանտային քույր քաղաքներից»՝ Ռուբեն Վարդանյան (Բաքու), Արմեն Աշոտյան (Երևան)։ Ժամանակն է սկսել ինքներս մեզ հարցնել՝ ինչի՞ մասին է մեր պետությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում այն, ի՞նչ ենք մենք ակնկալում ինքներս մեզնից։ Պետք է շարունակել անունների ցանկը, ուրիշներն էլ պետք է ուրիշ անուններ տան և պետք է գնալ առաջ։

Պետք են նոր, արմատական փոփոխություններ մեր կյանքում՝ նոր ասելիք, նոր ձևաչափեր, նոր միավորներ, նոր դաշինքներ։ Մարդկային կապիտալ, որ իր մեջ կզգա առաքելություն։ Հին թշնամանքը, «նախաարցախյան» պատկերացումները պիտի մի կողմ դնենք՝ կուսակցական քարացած փոխհարաբերություններից մինչև միջանձնային թշնամանք, և ընտրենք՝ ըստ մարդկային ու պրոֆեսիոնալ արժանիքների։ Հենց պոկվում ես կարծրատիպերից, պարզվում է, որ դա առանձնապես բարդ բան չէ, ցանկը սկսում է շատ արագ գծվել։ Ապագա իշխանությունը հենց Հայաստանի ապագան է, Հայաստանի (և Արցախի) վերականգնման երաշխիքը։

Շարունակելի»։