Pinaka Rockets-ից հետո Հայաստանը գնում է հնդկական հակադրոնային համակարգ․ Eurasian Times
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ։ Գրել է Eurasian Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ Հայաստանը պայմանագիր է կնքել հնդկական Zen հակադրոնային համակարգ գնելու շուրջ։
Պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել ներկայանալ, հաստատել են EurAsian Times-ին, որ Հայաստանը պայմանագիր է կնքել Հայդարաբադի Zen Technologies-ի հետ՝ INR340 կրոնով (41,5 միլիոն ԱՄՆ դոլար) հակաօդային սարքերի պատվերի համար, որը ներառում է և՛ ուսումնական լուծումներ, և՛ հակաօդային համակարգեր:
«Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ազդարարեց անօդաչու թռչող սարքերի կիրառումը ժամանակակից մարտադաշտը»,- գրել է կայքը։
«Bayraktar TB2-ը, որը մշակվել և արտադրվել է թուրքական պաշտպանական Baykar ընկերության կողմից, փոքր ինքնաթիռի չափ է և հագեցած է լազերային կառավարվող չորս հրթիռներով։ Այն ունի 12 ժամ դիմացկունություն, երբ աշխատում է իր բազայից 550 ծովային մղոն հեռավորության վրա: Սա թույլ է տալիս երկար ժամանակ «աչքերը երկնքում» լինել»,- նշել է Eurasian Times:
Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն դոլար։ Պայմանագիրը ներառում է հակադրոնային համակարգը, զինվորների վերապատրաստումը։
Zen Technologies-ի համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է պասիվ հետախուզությունը, վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։
Ընկերությունը հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին՝ խորհրդի հանդիպման ընթացքում, հավանություն է տրվել Հայաստանում մասնաճյուղի բացմանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...