Եթե վարչապետ Նիկոլը 2016-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ, ամենավերջին հայհոյանքները կստանար
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ընկերներիցս մեկը, մի ենթադրյալ համոզմունք հայտնեց, ասելով « եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի´ր քո պատկերացրած Արցախի քարտեզը, ապա այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանները»:
Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ Նիկոլից նվեր ստացած տարածքների, Երևանի հետ համատեղ պլանով բնակչության բռնի տեղահանման ու Ստեփանակերտի զորահանդեսի մասին` Ալիևը երազել անգամ չէր կարող:
Հարիֆների մի զանգված էլ կարծում են, թե դավաճան հայեր տեսած թուրքն իրենց հետ խաղաղ ապրելու է: Տեսեք, թե Բաքվի պաշտոնական քարոզչությունն ամեն օր ինչեր է խոսում Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Տավուշի, Սևանա լճի և Հայաստանի մի շարք այլ բնակավայրերի մասին:
Վարչապե´տ Նիկոլը, եթե 2016թ.-ի պատգամավոր Նիկոլի ձեռքն ընկներ` այսօրվա վիճակի համար, ամենավերջին հայհոյանքները կստանար (եթե միայն այդքանով պրծներ):
Ե՞րբ նա հասցրեց դառնալ այս կարգի դավաճան ու իր հետ միասին դավաճանության քարոզիչ դարձրեց նաև 71 գլուխ պատգամավորների:
Եվ սրանց ինչու՞ է թվում, թե ինչ-որ կերպ վիճակը կձգեն, հետո կմարսվի կգնա: Իսկ չե՞ն մտածել արդյոք, որ 2018թ. իրենց իշխանության բերող և 2021թ.-ին պահող օտար ուժերը, ծրագրերն ավարտելուց հետո, կարող են շահագրգիռ լինել, որպեսզի ՀՀ-ում օրիական իշխանությունը զավթելու, հայ ժողովրդի հայրենազրկումը կազմակերպելու և բազմաթիվ զոհերով արհեստական պատերազմներ պլանավորելու բոլոր հետքերը ծածկվեն:
Պարադոքս է, բայց այսօրվա դավադիր իշխանությունը, ապագայում հարկավոր է լինելու միայն Հայաստանի ազգային ընդդիմադիր ուժերին` (իհարկե համապատասխան վայրերում) համազգային ողբերգության իրական հեղինակների շրջանակն ու դավադրությունների ամբողջ խորությունը մինչև վերջ բացահայտելու ակնկալիքով:
Այլապես` Հայաստանի Հանրապետությունը չի կարողանալու վերականգնել իր ներքին և արտաքին անվտանգությունը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...