Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»
Կրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՀին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում
Քաղաքականություն

«Անռևանշ» իշխանափոխություն՝ հանուն ռևանշի

Երեք տարի առաջ այս օրերին հայկական քաղաքական լեքսիկոնում փաշինյանական և ադրբեջանական միացյալ ջանքերով տեղ գտան «ռևանշ», «ռևանշիստներ» տերմինները, որոնք երկու դեպքում էլ վերաբերում են նախկին իշխանություններին՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց քաղաքական թիմերին:
 
Եթե ներհայաստանյան դիսկուրսում «ռևանշիստ» հասկացությունն իշխանական մեդիա և վերլուծական շրջանակները ներկայացնում են՝ որպես «նախկինների վերադարձ», ապա ալիևյան քարոզչությունը «ռևանշ» հասկացության մեջ դնում է Հայաստանի և Արցախի դիրքերի ամրապնդման, կորցրածը վերադարձնելու իմաստ: Սակայն թե փաշինյանական, թե ադրբեջանական խոսույթում այն ստանում է բացահայտ բացասական երանգավորումներ:
 
Փորձենք հասկանալ իրականում, թե որքանով է «ռևանշ» հասկացությունը վերաբերելի իրականությանը՝ թե ներքաղաքական, թե հայ-ադրբեջանական հարթություններում, ինչի համար ստիպված եմ լինելու դիմել մի շարք այլ օտարահունչ եզրույթների:
 
Սկսենք ներքինից: Ի սկզբանե ակնհայտ էր, որ հավաքական նախկինները Հայաստանի ներքաղաքական կյանքում օրակարգ և բովանդակություն էին ձևավորում ոչ թե իշխանությանը հասնելու համար՝ որպես ինքնանպատակ, այլ՝ Արցախի և Հայաստանի անվտանգային փլուզվող միջավայրերի շարունակվող կործանումը կանխելու համար: Այսինքն՝ ներքին քաղաքական համակարգում պետք էր հաղթել՝ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար: Դրա մասին է վկայում բոլոր «նախկինների» հավաքական խոսույթի դիտարկումը, որում բացահայտ առավելությամբ առաջնային տեղ են զբաղեցնում անվտանգային և արտաքին թեմաները՝ ի հաշիվ սոցիալականի, տնտեսականի և այլն:
 
Եթե Երրորդ նախագահի դեպքում միանգամից հայտարարվել էր ղեկավար պաշտոն զբաղեցնելու հավակնությունների բացակայության մասին, ապա Երկրորդ նախագահի պարագայում գործընթացը սահուն կերպով մեկնարկեց 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո, զարգացավ 2022թ.-ին և առավել բյուրեղացավ 2023թ.-ին:
 
Սեփական դեմքով իշխանության գալն իրականում ռևանշ չէ, այլ ռեստավրացիա է՝ վերականգնում: Այլ դեմքով կամ դեմքերով իշխանության վերադառնալն իրականում նույնպես ռևանշ չէ, այլ ռեինկարնացիա է:
Այսինքն՝ ի սկզբանե թե Երկրորդ, թե Երրորդ նախագահների շարունակվող քաղաքական գործունեությունը ռևանշ չէր: Ավելին, այսօր, իմ համեստ կարծիքով՝ իրենք իրենց առջև չեն դրել նաև ռեստավրացիայի կամ ռեինկարնացիայի խնդիրներ, և իրենց քաղաքական գերխնդիրը ոչ թե «Նիկոլին հաղթելն է» (ռևանշը), այլ Հայաստանի մայրամուտը կանգնեցնելը:
 
Որքան էլ ծանր և պարադոքսալ է հնչում, սակայն Հայաստանում չկա նաև կիրառական ռևանշիզմ Արցախյան հարցով: Եվ պատճառն այն չէ, որ Արցախի հայկականության վրա խաչ է դրվել (հիշեցնեմ ընդամենը Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ իր համար հայկական Արցախի էջը փակված չէ): Խնդիրը շատ ավելի ծանր է. ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախին հայկականությունը վերադարձնելու համար օրհասական է Հայաստանի փրկության հարցը:
 
Այսինքն՝ մինչև այսքան երանավետ ռևանշին հասնելը, որից այդքան վախենում են Ալիևն ու Փաշինյանը, կան շատ ավելի կիրառական և կոնկրետ հրամայականներ: Ցանկացած խոշոր վթարից հետո ծանր վնասվածքներով պացիենտը չի կարող միանգամից քայլել կամ վազել: Բժիշկները նախ պարտավոր են փրկել հիվանդի կյանքը, հետո՝ վերականգնել նրա ուժերը, և նոր վերջում փորձել վերադարձնել սովորական կյանքի:
 
Այս անալոգիան թույլ է տալիս պնդելու, որ Հայաստանն այսօր նախ և առաջ ունի ռեանիմացիայի՝ վերակենդանացման կարիք, ինչը համադրելի է Նիկոլին իշխանազրկելու հետ: Հաջող ռեանիմացիայից հետո Հայաստանն ունենալու է ռեաբիլիտացիայի՝ վերականգնման կարիք, ինչը համադրելի է բոլոր ուղղություններով խորքային փոփոխությունների և մոդեռնիզացիայի հետ: Եվ միայն այդքանից հետո հարկ է կրկին վերադառնալ «մեծ ռինգ», այն է՝ ռևանշի գաղափարին:
 
Ուստի թե ներքաղաքական, թե տարածաշրջանային կոնտեքստներում Հայաստանում չկա ռևանշիզմի առաջնահերթություն, կա բոլոր հարթություններում ազգային արժանապատվությունը վերագտնելու և Հայաստանի կենսունակությունը պահպանելու գերխնդիր:
 
Ռևանշ լինելու է, եթե Հայաստանը լինի: Որպեսզի Հայաստանը լինի, Նիկոլը չպիտի լինի իշխանության: Որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, քաղաքական օրակարգում պետք է պայքարել իշխանափոխության՝ որպես ռևանշ դրսևորվելու կամ ներկայացնելու նարատիվի դեմ:
 
Սխեմատիկ ասած, որպեսզի դրսում ռևանշի շանս ունենանք, ներսում Փաշինյանի իշխանազրկումը չպետք է ռևանշ դիտվի:
 
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
 
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
11.11.2023թ.