Իշխանության «սրտի» համայնքապետի գործը՝ դատարանում, համայնքի կառավարումը՝ բարձիթողի վիճակում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իշխանության «սրտի» համայնքապետներից ևս մեկն է վերջին ամիսներին իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Խոսքը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի մասին է:
Ի մասնավորի, վերջերս Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում Դավիթ Մինասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործը ուղարկվել է դատարան՝ վերջինիս առաջադրելով մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Ի դեպ, մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է, մոտ 9 ամիս է՝ համայնքի ավագանին չի կարողանում անցկացնել օրենքով նախատեսված հերթական նիստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն քպական իշխանությունը, «ավանդույթի» համաձայն, այս համայնքում ևս ամեն գնով իշխանությունը խլեց, և արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...