ՀԱՊԿ-ը պարտադրում է իր ներկայությունը
Հավաքական անվտանգության պայմանագիրը որոշել է քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը պահանջել է օրակարգից հանել հարցը։
ՀԱՊԿ քարտուղարությունը երեկ համապատասխան տեղեկություն է տարածել և նշել, որ քննարկելու է։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ևս երկու հերթական դեմարշ իրականացրեց. նախ արտգործնախարարությունը հայտարարեց, թե Արարարատ Միրզոյանը չի մեկնելու Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, այնուհետ նաև տեղեկություն տարածվեց, որ հրաժարվել է մեկնել նաև Սուրեն Պապիկյանը, ավելի վաղ, նոյեմբերի 23-ին նախատեսված նիստին մասնակցելուն հրաժարվել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Երեքն էլ զանգահարել էին իրենց բելառուս գործընկերներին և տեղեկացրել հրաժարման մասին, փաստացի այդ կերպ ցուցադրելով իրենց դեմարշը, ինչն, իհարկե, վկայում է, որ առնվազն ՀԱՊԿ-ի մասով գործող վարչախումբն ունի հստակ որոշում ամբողջությամբ խզել հարաբերությունները։
Թե ի՞նչ հետևանքներ այդ հանգամանքը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար, բնավ կարիք չկա ասելու, առանց այն էլ Ռուսաստանին նյարդայնացնում են Հայաստանի իշխանությունների այս վարքը, և դրանք այդ հանգամանքը չեն թաքցնում ոչ մի պարագայում, փոխարենը Հայաստանը շարունակում է Արևմուտքի հետ հարաբերությունները սերտացնելու իր գործողությունները։
Աննա Բարսեղյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...