Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Սևին սապոնն ի՞նչ անի, խևին խրատն ի՞նչ անի…

Շուրջ 8 ժամ, երկու կարճ ընդմիջում և ոչ մի բովանդակային ու լուրջ հայտարարություն։ Ահա այսպիսին է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսի նախնական տպավորությունը։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը տևական ժամանակ ասուլիս չէր տալիս, նախընտրում էր միայն իրեն լոյալ կամ մեղմ վերաբերվող լրատվամիջոցներից հարցերը հավաքել, ապա դրանք պատասխանել Հանրային հեռուստաընկերության եթերում։ Գրեթե մեկ տարի առաջ Փաշինյանը կրկին վերադարձավ սովորական ասուլիսների ֆորմատին, այդ դեպքում էլի, իհարկե, ֆիլտրվում էին համապատասխան լրատվամիջոցները, սակայն շատ դեպքերում Փաշինյանը հայտնվում էր անհեթեթ և զավեշտալի վիճակներում՝ չկարողանալով պատասխանել մի շարք լրագրողների բավական սուր հարցերին։ Հատկապես, վերջին ասուլիսից հետո, երբ առնվազն երկու անգամ լրագրողները նեղը գցեցին Նիկոլ Փաշինյանին, ստիպեցին հիստերիայի մեջ ընկնել, այս անգամ նոր ձևաչափ էին մտածել։ Վարչապետի աշխատակազմը տեսահարցեր էր հավաքել մինչև նախօրեի երեկոն, որից հետո ֆիլտրել էին դրանք, ապա այդ տեսահարցերով էլ նախապես պատրաստված ասուլիս էին հրավիրել։

Ըստ շրջանառվող տեղեկությունների, նոյեմբերի 24-ին կայացած ասուլիսից առաջ արտերկրի հայկակական դիվանագիտական կորպուսների ղեկավարերին   կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցում է իջեցվել` գտնել հայերի, որոնք ցանկալի հարցեր կուղղեն իրեն: Եղել են անգամ երկրներ, որտեղ չի հաջողվել գտնել գեթ մեկ հայի, ով կգնար նաման քայլի: Իսկ արտերկրից հնչած հարցերի իրական հեղինակներն այդ երկրներում աշխատող դիվանագիտական կառույցներն են: Նրանք հավաքագրել և համակարգել են, գտել են մարդկանց, ուղղորդել, որ նրանք մասնակցեն այդ ձևաչափով կազմակերպվող ասուլիսին և հարցեր տան գործող վարչապետին, ցույց տալու համար, որ Հայաստանի ներկայիս իշխանություններին, հանձինս Նիկոլ Փաշինյանի, սիրում են դրսում և ցանկանում են, որ վերջինս հանգուցալուծի խաղաղության իր տեսլականը:

Նիկոլ Փաշինյանն ակամայից այս քայլով փորձում է պատասխանել վերջերս «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր, ղեկավար Արշակ Կարապետյանի այն հայտարարությանը, թե «Համահայկական ճակատ» շարժումը փորձելու է համախմբել ամբողջ հայկական սփյուռքն անգամ օվկիանոսից այն կողմ և գրասենյակներ է բացում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպայի բոլոր երկրներում:

Թեև այդ ասուլիսով Նիկոլ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ իրեն սիրում են հայկական սփյուռքում` բեմադրելով այդ ամենը մի քանի նախապես ընտրված մասնակիցների ու նրանց սրտաճմլիկ հարցերի միջոցով, սակայն փաստ է, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում հայության ճնշող մեծամասնոըթյունը անգամ չի ցանկանում նրա անունը լսել: Հայաստանի գործող իշխանության ղեկավարը փաստացի փորձում է իր նոյեմբերի 24-ին կյացած ասուլիսի ֆորմատով, մոլորեցնել հասարակությանը և ցուցադրել իր և իր թիմի դերասանական կարողությունները: Ութ ժամվա ընթացքում Փաշինյանը խոսեց ամեն ինչից, այդ թվում հայ-ռուսական հարաբերություններից, ՀԱՊԿ-ից, նախկիններից ու ներկաներից, քրեական գործերից, ընդհուպ շինարարական թույլտվություններից և մարդկանց թոշակներից և հերթական անգամ ապացուցեց, որ գոյություն չունի խաղաղության դարաշրջան, և որ գնացքն արդեն գնացել է և սուլում է հարևան երկրում։ Ըստ Փաշինյանի՝ այս պահին պարզ չէէ Ադրբեջանը համաձա՞յն է երեք հիմնարար սկզբունքների վրա Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, թե հրաժարվում է դրանցից։ Շեշտելով երեք սկզբունքները, որոնք, իբր, համաձայնեցվել են Եվրամիության հետ, Փաշինյանը բառացի ասում է. «Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին»։

Փաստացի այս կերպ նա խոստովանում է, որ իր հռչակած խաղաղության դարաշրջանը ձախողվել է, Ադրբեջանը նույնիսկ հարկ չի համարում հակառակ կողմին տեղեկացնել իր մտադրությունների և ցանկությունների մասին։ Ընդհակառակը, երեկ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական խմբաքանակն է արտանետել Հայաստանի Հանրապետության հասցեին։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ խնդիրներ կան, սակայն Ռուսաստանին նախկինի պես համարում է բարեկամ և գործընկեր երկիր, որի հետ հարցերը պետք է քննարկվեն, միևնույն ժամանակ, րոպեներ անց, անդրադառնում է վճարված գումարի դիմաց Հայաստանին չմատակարարված սպառազինությանը։ Ըստ Փաշինյանի՝ փորձում են ինչ-որ լուծում գտնել, օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել, որ այդ գումարի դիմաց Ռուսաստանը ների Հայաստանի պարտքի մի մասը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ու թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ ՀԱՊԿ-ն լքելու որևէ օրակարգ այս պահին չունեն, Փաշինյանի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրից հրաժարվելը նրա օրակարգում է, և իրենք անշեղորեն գնում են այդ ուղղությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունները չեն համապատասխանում Հայաստանի շահերին։ Կա քաղաքական կամք, ըստ անհրաժեշտության, ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնելու և իշխանություններն առաջնորդվելու են պետական շահերից ելնելով, այդ թվում ՀԱՊԿ-ից դուս գալ ֊ չգալու հետ կապված։ «Մեր որոշումներում մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է, մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության, ճոռոմ բառերի ետևում իրականում թաքնված է ՀԱՊԿ–ը լքելու ցանկությունը, և որքան էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով Հայստանի Հանրապետության դաշնակիցները հույս հայտնեն, որ Փաշինյանն ինչ-որ պահի կվերադառնա հարաբերությունների կարգավորման դաշտ և կնստի բանակցությունների սեղանին ՝ քննարկելու առաջացած կնճռոտ հարցերը, ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են ՀԱՊԿ-ն կազմաքանդելու համար։ Իր ամբողջ ասուլիսում Փաշինյանն անդրադարձել է նաև Արևմուտքի հետ հարաբերություններին։ Ի տարբերություն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի` առանձնահատուկ գորովանքով է խոսել նրանց մասին. սա ևս մեկ ապացույց է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու նրա ձգտումների վերաբերյալ։

Հայկ Առաքելյան