Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Երբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ Արզումանյան Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք Չալաբյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ)
Հիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրաՎենսը Բաքվում քննարկել է հայ գերիների ազատ արձակման հարցըԳերմանիան կոչ է անում զգուշավոր լինել Թուրքիա մեկնելիսՎեհափառն ու Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների հարցըTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևՇնորհավորո՛ւմ ենք Սամվել Կարապետյանին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ. Խաչիկ ԱսրյանՀայաստանը վերջին երկիրն էր, որտեղ ես կսպասեի բանտում այցելել արքեպիսկոպոսի․ Ջոել ՎելդկամպՅունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ է իրականում Ռուբեն Վարդանյանն ասել Բաքվի դատական ֆարսի ընթացքում․ ընտանիքը մանրամասներ է հայտնումՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankՆյութական մոտիվացիա ենք ստեղծում 24-25 տարեկան զինծառայողների համար, որ շարունակեն ծառայությունը. Սուրեն ՊապիկյանԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի հետ միաժամանակ․ Financial TimesՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում
Քաղաքականություն

Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. Կառավարությունը ձախողել է. 168.am

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում խոսելու բյուջեի եկամուտների հսկայական աճերի մասին։ Միլիարդավոր դոլարների ավելացումից է խոսում։

Թվում է, թե նման աճերից հետո, Հայաստանում աղքատությունն էապես պիտի կրճատված լիներ։ Բայց արի ու տես, որ 2022թ. տվյալներով, 833 հազար մարդ Հայաստանում շարունակել է աղքատ լինել։

Ծայրահեղ աղքատներն էլ 40 հազարից ավելին են, չնայած խոստացել էին ընդհանրապես վերացնել։

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մարդկանց կյանքը բարելավելու խոստումներով։ Բայց ինչպես պաշտոնական տվյալներն են փաստում, նրա իշխանության տարիներին սոցիալական իրավիճակը Հայաստանում գրեթե չի փոխվել, հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալներով, 2022թ. Հայաստանում աղքատ է եղել բնակչության 24,8 տոկոսը։

2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։

Եթե տոկոսները վերածենք չոր թվերի՝ կստացվի, որ 2018թ. Հայաստանում աղքատ էր՝ 792 հազար, 2022թ. աղքատ է եղել՝ 833 հազար մարդ։

Ճիշտ է, 2019թ. աղքատության գնահատման չափանիշները փոխել են, բայց այնպես չէ, որ դրանից հետո աղքատության պատկերը մեր երկրում շատ է փոխվել։

Չորս տարվա ընթացքում՝ սկսած 2019թ. մինչև 2022թ., Հայաստանում աղքատությունը կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով։ Միջինը՝ տարեկան ընդամենը 0,4 տոկոսային կետով։

Որպեսզի հնարավոր լինի ավելի լավ պատկերացնել, թե ինչ արդյունքների են հասել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն աղքատության կրճատման կամ բնակչության սոցիալական վիճակի բարելավման առումով, նշենք, որ 2017թ., նախորդ տարվա համեմատ, աղքատությունը մեր երկրում կրճատվել էր 3,7 տոկոսային կետով. այն էլ՝ մեկ տարվա ընթացքում։

Այնինչ՝ վերջին չորս տարիներին միասին կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով. 2,1 տոկոսային կետով ավելի քիչ, քան միայն 2017թ.։

Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպերով Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը որքա՞ն ժամանակ պետք կլինի Հայաստանում աղքատությունը վերացնելու համար։

Չորս տարվա ընթացքում աղքատության մակարդակը չնչին փոփոխություն է կրել, չնայած բյուջեի եկամուտներն այդ ընթացքում միլիարդավոր դոլարներով ավելացել են։ Հարց է ծագում՝ ո՞ւր են գնացել այդ գումարները, եթե դրանից հասարակության սոցիալական վիճակը գրեթե չի լավացել՝ 833 հազար մարդ շարունակել է ապրել աղքատության մեջ։

Նիկոլ Փաշինյանին երբ լսում ես, աշխատավարձերը համատարած աճել են, երբեմն կրկնապատկել ու եռապատկել են, թոշակներն ու նպաստներն են բարձրացրել, սոցիալական ծախսերն են ավելացրել։ Բայց պարզվում է, դրանից մարդկանց կյանքը գրեթե չի բարելավվել։ Իհարկե, ոչ բոլորինը։

Ի տարբերություն շատերի, իշխանությունների կյանքն այս ընթացքում էապես փոխվել է։ Շատերը բնակարանների ու թանկարժեք մեքենաների տեր են դարձել, իրենց կարող են ճոխություններ թույլ տալ՝ արտասահմաններում հանգստանալ, օգտվել բարձրարժեք հյուրանոցների ու հանգստյան տների ծառայություններից, հաճախել թանկարժեք ռեստորաններ ու գնումներ կատարել բրենդային խանութներից։ Այն դեպքում, երբ մինչև իշխանության գալը սուրճի փող չունեին, ապառիկով հազիվ էին կարողանում հեռուստացույց ու փոշեկուլ գնել։

Այս մարդկանց կյանքն իշխանափոխությունից հետո իսկապես բարելավվել է, այն էլ՝ անգամներով։ Պետական բյուջեի ու ոչ միայն պետական բյուջեի հաշվին, անգամներով ավելացրել են իրենց եկամուտները։

Փոխարենը՝ հարյուր-հազարավոր հասարակ քաղաքացիներ շարունակել են ապրել աղքատության մեջ։ Նրանց եկամուտներն այնքան չեն ավելացել, որպեսզի կարողանային հաղթահարել աղքատությունը։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Հայաստանը գտնվել է բարձր գնաճային միջավայրում։ Գներն անհամեմատ ավելի արագ են աճել, քան շատերի եկամուտները։

Չորս տարում կամ 2019-2022թթ. պաշտոնապես միջին գնաճը Հայաստանում կազմել է 18,4 տոկոս։ Սննդամթերքի գներն այդ ընթացքում բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Դեռ չենք ասում, որ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումը երբեմն նույնիսկ տասնյակ տոկոսներով չի սահմանափակվում, հաշվվում է անգամներով։

Այդ նույն ժամանակ աղքատության միջին գծում գտնվող քաղաքացիների եկամուտներն ավելացել են ընդամենը 8,8 հազար դրամով կամ 20 տոկոսով։

Առաջին հայացքից եկամուտների աճը մի փոքր ավելի բարձր է, քան միջին գնաճինը։ Բայց բոլորն էլ գիտեն, թե ինչ է նշանակում միջին գնաճը։ Մարդիկ գնաճի ազդեցությունը զգում են ոչ թե միջին գնաճով, այլ հատկապես սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների տեսքով։

Միայն սննդամթերքի գնաճը չորս տարում գերազանցել է 27 տոկոսը. 7 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան աղքատության մեջ գտնվող քաղաքացիների եկամուտների աճը։

Վերջին տվյալներով, Հայաստանում 40 հազար քաղաքացի գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։

Ծայրահեղ աղատությունը չորս տարում նվազել է ընդամենը 0,2 տոկոսային կետով։ 2019թ. բնակչության 1,4 տոկոսն էր ծայրահեղ աղքատ, 2022թ.՝ 1,2 տոկոսը։

Այս ցուցանիշները վկայում են, որ աղքատության առումով մեր երկրում չափազանց տխուր իրավիճակ է։ Բայց անգամ դա լիարժեք չի բնութագրում աղքատության ամբողջ պատկերը։

Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 41,3 տոկոսի։

Այսպես են իշխանություններն աղքատությունը կրճատում, չասենք՝ վերացնում։

Հասարակության մի հսկայական հատված շարունակում է աղքատ լինել՝ նույնիսկ արձանագրվող բարձր տնտեսական աճի պայմաններում։ Բնակչության յուրաքանչյուր չորսից մեկն աղքատ է։ Գրեթե կեսն ունի աղքատության վերին գծից ցածր եկամուտներ։

Մինչդեռ, իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները։ Հազիվ մի քանի հազար դրամով թոշակ ու նպաստ են բարձրացնում, հարյուր-հազարներով իրենց աշխատավարձն են ավելացնում, ճոխ հավելավճարներ ու պարգևավճարներ ստանում։ Աղքատությունը երկրում վխտում է, իսկ իշխանությունները կարող են իրենց թույլ տալ 6 մլն դոլար վճարել՝ ինչ-որ հայտնի կամ անհայտ երգչի համերգի համար։ Միլիարդավոր դրամներ են ծախսում ծառայողական թանկարժեք մեքենաներ գնելու, իրենց աշխատասենյակները նորոգելու, կահ-կարասին տարին մեկ թարմացնելու, անիմաստ արտասահմանյան գործուղումների մեկնելու, պաշտոնական ընդունելություններ, ամանորյա խնջույքներ կազմակերպելու, փողոցները զարդարելու համար, երբ երկրում 833 հազար աղքատ, ավելի քան 40 հազար էլ ծայրահեղ աղքատ մարդ կա։

Սա է իշխանության բերած արդարությունը, երբ իրենք հարստանում են, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ հազիվ կարողանում են գոյություն պահպանել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ