Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Քաղաքականություն

Փաշինյանը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ արևմուտքի օգնությամբ

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը բազմաթիվ հարցեր ի հայտ բերեց՝ կապված այդ շրջադարձի իրական մոտիվացիայի հետ:

Վերջին շրջանում Փաշինյանը, տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում, փորձում է ձևակերպել իր քաղաքական նոր օրակարգը՝ դրա հիմնական մեխը հռչակելով ինքնիշխանության համար մղվող պայքարը: Սակայն, հարց  է առաջանում՝ արդյո՞ք, հարելով արևմտյան վեկտորին, Փաշինյանը իսկապես հույս ունի բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման մակարդակը, թե՞ խնդիրը շատ ավելի տրիվիալ է և այդ քայլով, Փաշինյանը ընդամենը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ առաջարկելով արևմուտքին քաղաքական խաղադրույք կատարել իր վրա:

Նման եզրակացության համար առկա են մի շարք հիմքեր: Եվ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանին որևէ կոնկրետ անվտանգային ապահովման առաջարկներ արևմուտքի կողմից չեն հնչել, միայն ֆինանսական և ռազմական օգնության մասին գեղեցիկ խոստումներ: Եվ չնայած այդ խոստումների, ԵՄ կողմից դեռևս 2019-ին խոստացված 2,6 միլիարդ դոլարի ներդրումները այդպես էլ Հայաստան չեկան, իսկ ինչ վերաբերվում է ռազմական օգնությանը, ապա ընդամենը օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարեց, որ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Ավելին, նա նշեց, որ Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը և հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չունի: Իր հերթին,  Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն էլ նշել էր, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Թերևս պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու իր գեղեցիկ խոստումը արևմուտքը պատրաստվում է կատարել՝ միայն ՀՀ սահմանային շրջաններում հեռադիտակով զինված դիտորդների թիվը ավելացնելով:

Սակայն, ինչ վերաբերվում է Փաշինյանի անձնական անվտանգությունը, ապա այն արևմուտքը թերևս կկարողանա ապահովել: Պայմանով, իհարկե, որ վերջինս էլ դուրս կբերի Հայաստանը ՌԴ ազդեցության տակից: Անշուշտ, Մոսկվայից ստացվող մեսիջները վկայում են այն մասին, որ Կրեմլը նախ փայլուն հասկանում է Փաշինյանի իրական մոտիվացիան, բացի այդ՝ Մոսկվան Հարավային Կովկասից որևէ տեղ չի պատրաստվում հեռանալ, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը իր քաղաքական ամբիցիաների պատճառով զոհաբերելով Արցախը, այժմ էլ գնում է անչափ ռիսկային մի ճանապարհով՝ Հայաստանը դարձնելով ՌԴ-արևմուտք բախման օջախ: Այդ ընթացքում Փաշինյանը, բնականաբար, փորձում է սիրաշահել արևմուտքին և ցույց տալ, որ ինքը յուրային է՝ վավերացնում է Հռոմի ստատուտը, տիկնոջը հումանիտար բեռով ճանապարհում  է Կիև, դեմարշի է ենթարկում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում կազմակերպված հանդիպումները, ՀԱՊԿ դիտորդներին մերժում է՝ փոխարենը ՀՀ հրավիրում ԵՄ դիտորդների և նույնիսկ ուժային բլոկն է փաստացի հանձնում արևմուտքին՝ վերջերս արտաքին հետախուզական ծառայության ղեկավար նշանակվեց Քրիստինե Գրիգորյանը, ով հայտնի է սորոսական շրջանակների հետ իր ունեցած կապերով:

Մինչ այս կտրուկ շրջադարձը, Փաշինյանը միանգամից երկու աթոռին նստելու փորձեր էր կատարում, ինչը չէր վրիպում ոչ Կրեմլի, ոչ էլ արևմուտքի հայացքից:  Փաշինյանը կարող էր  սորոսական շրջանակների օգնությամբ Վլադիմիր Պուտինի Երևան ժամանելու օրը հակառուսական պիկետ կազմակերպել, այնուհետև շտապել օդանավակայան ՌԴ նախագահին ճանապարհելու և ջերմ հարաբերությունները ընդգծելու համար: Փաշինյանը կարող էր Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկել, սակայն մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ից ինչ-ինչ ֆինանսական օժանդակություն ակնկալել: Նման քաղաքականությունից հետո Մոսկվայի համար Փաշինյանը այլևս վստահելի գործընկեր համարվել չի կարող: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկ անգամ չէ, որ ակնարկել է՝ միաժամանակ երկու աթոռին նստելու քաղաքականության անհեռանկարության և նման քաղաքականության որդեգրած գործիչների անլրջության մասին:

Հետևաբար, թեև Փաշինյանը ինքն էլ քաջ գիտակցում է, որ արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս՝ բացառապես Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելու և Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության լծակները չեզոքացնելու նպատակով, սակայն, նրա գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է, այլ սեփական իշխանության երկարաձգումը: Փաշինյանը հասկանում է, որ պարտված պատերազմը, խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, ՀՀ սահմաններին օրեցօր ահագնացող անվտանգային խնդիրները, տնտեսական աճի բացակայությունը գնալով նվազեցնում են սեփական իշխանությունը վերարտադրելու շանսերը: Եվ հասկանալով, որ ՌԴ կողմից աջակցության արժանանալու շանսերը գրեթե զրոյի են հավասար, Փաշինյանը խաղադրույք է կատարել արևմուտքի օգնության վրա: Սա էլ, իր հերթին նշանակում է, որ ՀՀ վարչապետի վա-բանկ գնալու արդյունքում Հայաստանը շարունակելու է մնալ արևմուտքի և ՌԴ-ի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերով: