Պետության չգոյության երկու դրվագ
Երեկ տեղի ունեցած երկու իրադարձություն հերթական անգամ արձանագրում են, որ Հայաստանում պետական համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, պետության ղեկին դիլետանտներ են, իսկ Հայաստանը դարձել է ռուսերեն ասած՝ «պռախադնոյ դվոր», որտեղ ով ինչ ուզում անում է։ Նախօրեին ջրային պարեկները «Սևան ազգային պարկի» ծառայողների հետ երկու նավակով ծառայություն են իրականացրել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Երկու հարյուր ձկնորսական նավակներ մոտեցել են նրանց, ձկնորսները հայհոյել են, բենզինով շշեր, փայտեր նետել, մի քանիսն էլ բարձրացել են «Սևան ազգային պարկին» պատկանող նավի վրա, վիճաբանել աշխատակիցների հետ, հարվածներ հասցրել։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Դիմակավորված ձկնորսները գողացել են նաև «Սևան ազգային պարկին» պատկանող նավակը։
Երեկ առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայիններն էլ հատուկ գործողություն են իրականացրել Նորատուսում՝ ձերբակալելով 26 անձանց։ Դրանից հետո ողջ գյուղը հավաքվել, հանրահավաք է արել և պահանջել է գործող իշխանություններից թույլ տալ շարունակել ձկնագողությունը, ընդ որում գործող իշխանությունները որևէ կերպ դեռ չեն արձագանքել, բացառությունը, թերևս, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը հենց Նորատուս գյուղից է և անձամբ գնացել ու կանգնել է իր գյուղացիների կողքին, փոխանակ սաստեր, թույլ չտար Սևանա լճից ձկան գողություն իրականացնել։
Մեկ այլ դեպք էլ Գյումրիում է եղել։ Ուկրաինական պատերազմից հետո Հայաստան փախած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի Դմիտրի Սեդրակովին գտել են Ռուսաստանում, Դոնի Ռոստովի ոստիկանությունում։ Նրան շաբաթներ առաջ ձերբակալել էին հենց Գյումրիում, 102-րդ ռազմակայանի ռուս ռազմական ոստիկանները, իսկ միջպետական համաձայնագրով, ռուս իրավապահները նման իրավասություն ընդհանրապես չունեն, առավել ևս խիստ զարմանալի է, որ ռուսները ոչ միայն փողոցից մարդ են առևանգում, այլ նաև նրան հաջողացնում են տեղափոխել Դոնի Ռոստով, իսկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրութուն է տարածել, թե Սեդրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն չի ստացել, չի քննարկել և չի բավարարել։
Մի գուցե Հայաստանի գլխավոր դատախազուհուն թվում է, թե այս կերպ իր վրայից հեռացնում է բոլոր մեղադրանքները, սակայն փաստն ընդամենն այն է, որ ռուս իրավապահները պարզապես «շան տեղ չեն դնում» իրենց հայ գործընկերներին, իսկ ցանկացած մեկը կարող է գալ Հայաստան, ցանկացածին առևանգել և առանց դժվարությունների տանել երկրից։
Սոնա Սիմոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...