Ստիպելու ենք իշխանությանն ինքնակամ ընդունել սխալներն ու հրաժարական տալ. Արշակ Կարապետյանի հիմնադրած շարժումը հայտարարություն է տարածել
«Համահայկական ճակատ» շարժումը, որը ղեկավարում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, հայտարարությամբ է հանդես եկել։
«Հայաստանի Հանրապետությունը դժվար ժամանակներ է ապրում։ Ցավոք, մենք այսօր պետք է արձանագրենք ոչ միայն պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը, այլև մեր երկրի ինքնիշխանությունը, արդարության և լուսավոր ապագայի նկատմամբ բնակչության հավատի կորուստը։ Այս վիճակի պատճառը տարբեր մակարդակներում իշխանությունների սիրողականությունն է, պետական շահերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու դավաճանությունը։
Գիտակցելով անձնական պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ, մեր երկրի ու գալիք սերունդների առաջ «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիրները կայացրել են միակ ճիշտ որոշումը՝ համախմբել հայրենիքին նվիրված ուժերի ջանքերը՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինքնիշխան իրավունքները, նրա պետականությունն ու տարածքային ամբողջականությունը, պատմությունը, ավանդույթներն ու ազգային մշակույթը։
«Համահայկական ճակատ» շարժման խորհուրդն աջակցել է կազմակերպության երիտասարդական թև ստեղծելու նախաձեռնությանը։ Այս միավորի հիմնական խնդիրն է լինելու համախմբել հայ երիտասարդներին՝ մեր ժողովրդի ապագան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կիսում են մտահոգությունը Հայաստանի ճակատագրի համար, ովքեր անտարբեր չեն մեր մեծ նախնիների թողած երկրի ապագայի նկատմամբ, ովքեր պատրաստ են անկեղծորեն և մաքուր սրտով միանալ իրենց հայրենիքի շահերի անբարոյական ոտնահարման դեմ պայքարին միանալ «Համահայկական ճակատ» շարժմանը։ Միասին կարտահայտենք Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր երկրում և իշխանությանը, որի համար անձնական շահը վեր է իր ժողովրդի շահերից։ Միասին ստիպելու ենք իշխանությանը երեսը դարձնել դեպի ժողովուրդը, ինքնակամ ընդունել սխալներն ու հրաժարական տալ։ Մենք կոչ չենք անում հերթական գունավոր հեղափոխությունների կամ գործողությունների, որոնք կարող են է՛լ ավելի մեծ վնաս հասցնել հայոց պետականությանը։
Դիմում ենք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության պաշտոնյաներին, զինվորական անձնակազմին և բոլոր իրավապահ մարմինների աշխատակիցներին, ովքեր անտարբեր չեն հայրենիքի ճակատագրի նկատմամբ, ովքեր գնահատում են իրենց պատիվն ու արժանապատվությունը. պաշտպանեք Օրենքն ու Արդարությունը։
Մեր կարգախոսը. «Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են։ Մեր գործը ճշմարիտ է»,- ասվում է հայտարարությունում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...