ՏԿԵ նախարարը հաստատում է 8 գյուղերի հանձնման խոսակցությունները
Հայաստանի արտգործնախարարն առայժմ չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին արտգործնախարարների երկկողմ հանդիպում անցկացնելու Բաքվի առաջարկին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հայտարարել էր, թե Բաքուն կողմ է խաղաղության պայմանագրի շուրջ առանց միջնորդի բաց բանակցությունների։ Նոյեմբերին հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել առաջարկների իր փաթեթը, Բայրամովը հայտնել է, թե 7-րդ տարբերակն օրեր առաջ են փոխանցել Երևանին, դա էլ հայկական կողմից որևէ արձագանքի չի արժանացել, բացի հաստատումից։
Ընդհանրապես ոչ մի մանրամասն Հայաստանի ԱԳՆ-ն այդպես էլ չի հաղորդում։ Թերևս կարելի է Բայրամովի արձանագրած «առաջընթացի» մեջ նշել միայն 8 գյուղերի «վերադարձի» հարցը։ Թեև ո՛չ Արարատ Միրզոյանը, ո՛չ էլ Փաշինյանը որևէ բան չեն ասում, սակայն գործող իշխանությունների մեջ «ամենամիամիտը» Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էր, որը հայտարարել է, թե 8 գյուղերի վերադարձի հարցը կարող է որոշվել սահմանազատման և սահմանագծման գործընթացն այդ աշխատանքային խմբի շրջանակներում։
Սանոսյանը հաստատում է, որ 8 գյուղերի, այսպես կոչված, անկլավների վերադարձի հարց Երևանը քննարկում է և բացարձակապես իրեն կաշկանդված չի զգում։ Թե ի՞նչ խնդիրներ են առաջանալու Տավուշի և Վայոց ձորի մարզերում որևէ անկլավի վերադարձի դեպքում, թերևս իմաստ չկա նորից կրկնել։ Միջպետական ճանապարհների հիմնական հատվածներն անցնում են հենց այդ «անկլավներով» և Հայաստանը տնտեսական ու քաղաքական լրջագույն խնդիրների է բախվելու։ Այդուհանդերձ, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները կատարող Հայաստանի խամաճիկային իշխանություններն իրենց խաղաղության ձախողված օրակարգն առաջ մղելու հարցում չափազանց անպատիժ են պատկերացնում և հասարակությանն էլ որևէ հաշվետվություն չեն ներկայացնում։
Սուրեն Մինասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...