Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Քաղաքականություն

«Թույլ չեմ տալու, որ լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ». փաստաբան

«Տիգրան Խաչատրյանի գործով դատական նիստը կայացել է, նախնական դատալսումների փուլում ենք: Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեք ամսով երկարացվել է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»:

Քեշիշյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Հանրային հեռուստաընկերության եթերում հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանություններին: «Գլխավոր դատախազի տեղակալն իմ պաշտպանյալի վերաբերյալ քրեական վարույթի մեկնաբանություն է տվել, որտեղ փաստերն իմ գնահատմամբ ճիշտ չի ներկայացնում: Մյուս կողմից, կրկին իմ գնահատմամբ ուղիղ կերպով ազդեցություն է լինում դատարանների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում Տիգրան Խաչատրյանի գործը քննող դատավորի նկատմամբ: Ներկայացնում են փաստեր, որ գործով տուժողն իրարամերժ ցուցմունքներ է տվել, բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ տուժողն առհասարակ ցուցմունք չի տվել, էլ ուր մնաց իրարամերժ ցուցմունք տա: Տուժողի իրարամերժ ցուցմունք տալու հանգամանքն էլ մեկնաբանվում է վկայի ցուցմունք փոխելու հանգամանքով: Ինձ հետաքրքիր է՝ տուժողը նախաքննության ընթացքում ինչպե՞ս է ծանոթացել վկայի ցուցմունքներին: Դա կարող է տեղի ունենալ նախաքննության ավարտից հետո, ինչն այս դեպքում եղել է օրեր առաջ՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 19-ին: Բացի դա, երբ ասում են, որ եղած նյութերը բավարար են մեղադրական ակտ կայացնելու համար, դա ի՞նչ է նշանակում: Իմ գնահատականով, սա ուղիղ մեսիջ է դատարանին, որ՝ «դատավո՛ր, տե՛ս, պետք է ընդամենը չագուչը խփես սեղանին մեղադրական ակտով», անտեսելով անմեղության կանխավարկած, արդար դատաքննություն, ապացույցների գնահատում և այլն: Նույն զրույցի ժամանակ նաև պաշտպանական կողմի մեկնաբանություններն են ցիտում, բայց պաշտպանական կողմը, ինչ որ իրենք են ասում, նման բան չի ասել: Հետաքրքիր է նաև այն, որ գործը դատարան գնալուց հետո նոր խոսում են սրա մասին, ինչո՞ւ ավելի վաղ չէին խոսում: Տրամաբանությունն այն է, որ գործը դատարանում եղած ժամանակ են խոսում այս մասին, որ դատավորին ոչ ուղղակի կերպով ասեն՝ դատավոր ջան, դու սրանից բացի այլընտրանք չունես»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաբանն ընդգծում է՝ վարույթով որևէ ապացույց չկա: «Մեկնաբանում են հետևյալը՝ Տիգրան Խաչատրյանը գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել, պահել, փոխադրել և օգտագործել է հրազեն: Որտեղի՞ց նման տեղեկություն: Ենթադրում են, որ եթե դեպքի օրը այսինչ մարդը միջին աստիճանի մարմնական վնասված է ստացել, ուրեմն Տիգրան Խաչատրյանն այդ ատրճանակը, կամ չգիտեմ ինչը, ձեռք է բերել ու պահել: Կամ ասում են՝ տուժողն իրավունք չունի ցուցմունք չտալու: Ես ասում եմ՝ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու: Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է տուժողի իրավունքներն ու պարտականությունները: Հստակ սահմանված է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալ այն ժամանակ, երբ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր և իր մերձավորների դեմ: Իսկ գլխավոր դատախազի տեղակալն ասում է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու, բացառությամբ եթե իր հայտնածը կարող է օգտագործվել իր մերձավորների դեմ, չխոսելով հենց տուժողի անձի մասին: Վարույթը նախաձեռնվել է նաև խուլիգանության հատկանիշներով: Եթե ես լինեմ տուժողը, կարող եմ ցուցմունք չտալ, պատճառաբանելով, որ վարույթով խուլիգանություն է նախաձեռնվել, այս դեպքում կարող են լինել բազմաթիվ մեղադրյալներ, կարող է նաև տուժողը լինել մեղադրյալ: Տուժողի ցուցմունք չտալու հանգամանքով պայմանավորված վարույթ են նախաձեռնել տուժողի նկատմամբ: Սա ի՞նչ է նշանակում, որ ցուցմունք չես տալիս, գնա դատվի, ցուցմունք տուր, գործը հանենք վրայիցդ: Գնահատում եմ, որ սա ևս ճնշում է: Ուղիղ միջամտություն է տեղի ունենում կոնկրետ դատավարության նկատմամբ»,-ընդգծում է նա:

Մեկնաբանում է ևս մեկ կարևոր հանգամանք: «Մյուս կողմից՝ իրենց ձեռքի տակ ունեցած տեսանյութը որևիցե բան չի ասում Տիգրան Խաչատրյանի կողմից ենթադրյալ կատարվածի մասին: Նշում են, որ տուժողի եղբոր որդին կրիչները փոխել է, թե ջնջել, նման մեկնաբանություն են անում: Շատ կուզենայի, որ այդ կրիչները լինեին: Ո՞ւմ էր ձեռնտու կրիչներ տանելը կամ ոչնչացնելը, եթե իրոք ոչնչացվել է, չնայած չեմ հավատում այս ֆորմատով մեկնաբանություններին: Ում ձեռնտու է, նա պետք է տանի կրիչները, այդ դեպքում ինչո՞ւ են այդ ամենը մեկնաբանում ի վնաս Տիգրան Խաչատրյանի: Ինչ է թե Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Սյունիքի մարզպետ: Կարծում եմ, որ իրավաբանության մեջ քաղաքական կոնտեքստ չպետք է լինի:  Շատ հետևողական եմ լինելու այս գործի արդարացի լուծմանը, ամեն ինչ անելու եմ, որպեսզի պարզվի իրականությունը և թույլ չեմ տալու, որ ցանկացած եղանակով լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան