Արևմուտքից պարտադրված ընտրության հոտ եմ առնում. Նիկոլն իր էությամբ քանդող է. երբ 3-րդ Հանրապետությունը վերջնականապես կքանդի, նրան կփոխեն. Էդուարդ Շարմազանով
«Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր քաղաքական անտիռեյտինգն ամենացածրն է, որ ունի խնդիր, և, որ Արևմուտքն ունի փոխարինող իրեն, և քանի որ իր համար կարևորն իր իշխանությունն է, «կախիչ» էժանագին շոուով փորձում է փրկել իր իշխանությունը, և դա կարճաժամկետ էֆեկտ տալիս է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս նշեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հավանական է համարում:
«Ես էլ եմ արտահերթ ընտրության հոտ առնում, ընտրություն, որը պարտադրված է Արևմուտքից։ Նիկոլն այս պահին անկանխատեսելի է Արևմուտքի համար, հետևաբար՝ Արևմուտքին պետք է նոր ձևավորված իշխանություն, որտեղ ինքը կունենա «100 տոկոս կոնտրոլնի պակետ»։ Արևմուտքին, բնականաբար, դուր չի գալիս, որ Նիկոլը գնում է՝ ռուսական աստղը պաչում ու հետ գալիս։ Արևմուտքին պետք է կամ փոխել Նիկոլին, կամ սահմանափակել նրա իշխանությունը։ Ակնհայտ է, որ որքան էլ դիմեն կեղծիքներին, Նիկոլ Փաշինյանը 50+1 ձայն չունի։ Հետևաբար՝ պետք է խաղացնեն Երևանի ավագանու սցենարը՝ Նիկոլին կպցնեն մի հակառուսական ուժի ու դամոկլյան սուրը կախեն նրա գլխին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա, իր էությամբ կառուցող չէ, քանդող է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...