Ինչո՞ւ փոխել Սահմանադրությունը. Փաշինյանի պոպուլիզմի տակ վտանգներ կան
Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը չափազանց վտանգավոր շերտեր է պարունակում։ Սահմանադրության առաջին տողը խոչընդոտ է Նիկոլ Փաշինյանի նպատակների իրականացման համար։ Այն ամրագրում է Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ դրանով սահմանվել են ազգային նպատակները՝ Արցախի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, փաշինյանական վարչախումբը լծվել է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները կատարելու գործին, և բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են իրավական կարգավորումներ ստանալ և օրենքով Հայաստանին պարտադրել հրաժարվել իր առանցքային նպատակներից և ազգային իղձերից։
Դեռևս անկախության առաջին օրերից Թուրքիան պարբերաբար պահանջներ է ներկայացրել Երևանի դեմ՝ կապված Սահմանադրության նախաբանի հետ, որտեղ խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտության մասին, ուստի և գործող իշխանությունների այս քայլը՝ սահմանադրական փոփոխությունների փոխարեն ամբողջական սահմանադրություն ընդունելու առաջարկով, միանգամից հարուցեց հանրային լայն շերտերի և մասնագետների դժգոհությունը։ Թեպետ փաշինյանական վարչախումբը սովոր է ցանկացած վտանգավոր առաջարկ համեմել պոպուլիստական արտահայտություններով, դրանք ներկայացնելով իբր հայրենասիրություն և լիրիկական զեղում, վստահաբար այն ինչ առաջարկում է գործող իշխանությունը չափազանց վտանգավոր է և վերջնականապես վերջ է դնելու Արցախի հարցի որևէ կերպ հայամետ լուծմանը, ավելին, ընդհանրապես վերջ է դնելու հայկական Արցախի գոյությանը, այդ թվում իրավական առումով, ուստի հանրային լայն կոնսոլիդացիա է հարկավոր իշխանությունների հերթական դավադրական քայլը ձախողելու և փաշինյանական վարչախմբին իշխանությունից հեռացնելու համար։
Սուրեն Անտոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...