Ռուսաստանը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել Ուկրաինային. Կիևը ՌԴ տարածքը գրոհել է անօդաչուներով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած 24 ժամվա ընթացքում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 56 բախում է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում, գրում է korrespondent.net-ը:
«Ընդհանուր առմամբ, հակառակորդը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել, ինչպես նաև համազարկային կրակի կայանքներից 73 հարված է հասցրել մեր դիրքերին և բնակավայրերին», - ասվում է ամփոփագրում:
Նշվում է, որ ռուսական ահաբեկչությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Ավելի քան 200 տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ ավերվել և վնասվել են Կիևում և Կիևի մարզում, Խարկովում և Պավլոգրադում՝ Դնեպրոպետրովսկի մարզում։
«Անցած 24 ժամվա ընթացքում ռուս զավթիչները հերթական ավիահարվածն են հասցրել՝ կիրառելով «Շահեդ-136/131» տիպի 6 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
Մինչդեռ Lenta.ru-ն հավելում է, որ հունվարի 24-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել ՌԴ Օրյոլի մարզի վրա։ Նահանգապետ Անդրեյ Կլիչկովի խոսքով՝ ՀՕՊ համակարգերն ուկրաինական անօդաչու սարքերը որսացել են շրջանի մայրաքաղաքի Ժելեզնոդորոժնի և Հյուսիսային շրջաններում։ Նշվում է, որ անօդաչուների գրոհի հետևանքով կոտրվել են բնակելի շենքերի ապակիները:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...