Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութ Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանԱշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԵրեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Գինը վճարում է ժողովուրդը...Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»
Քաղաքականություն

Մեր բանակը կազմավորվեց և կայացավ ծայրահեղ դժվարին պայմաններում` հաղթանակներով պսակելով իր նորօրյա ընթացքը. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՊԱՏՎԻՆ

Այսօր Հայոց բանակի տոնն է: 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Հայոց Ազգային բանակի վերստեղծումը 71 տարիների դադարից հետո:

Մեր բանակը կազմավորվեց և կայացավ ծայրահեղ դժվարին պայմաններում, հաղթանակներով պսակելով իր նորօրյա ընթացքը: Վերջին մի քանի տարիները սակայն մեր բանակի համար ծանրագույն փորձությունների ժամանակներ էին, նրա ուսերին էր ընկել և շարունակում է մնալ մեր երկրի պաշտպանության դժվարին բեռը՝ ըննդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի գերակշիռ ուժերի, փաստացի առանց հուսալի դաշնակից, և հաճախ նաև առանց հուսալի թիկունք: Չնայած այս ամենին, բանակը շարունակում է մարտնչել, շարունակում է զարգանալ, շարունակում է թշնամուն կորուստներ հասցնել և զսպել նրա նկրտումները, թեև դա տրվում է չափազանց ծանր գնով:

Այս տարի հատուկ ցանկանում եմ նշել Արցախի Պաշտպանության բանակի մեր հերոսական մարտիկներին, որոնք անցած տարվա սեպտեմբերի 19-ին իրենց վրա միայնակ վերցրեցին թշնամու տասնապատիկ գերազանցող ուժերի հարվածը, և Չարեքտարի, Հաթերքի, Մարտակերտի, Խաչենի կամրջի, Մարտունու, Մաճկալաշենի, Սխտորաշենի, Կրկժանի դիրքերում և այլուր ծանր կորուստներ պատճառեցին նրան՝ կանգնեցնելով նրա առաջխաղացումը և ստիպելով զինադադար բանակցել Արցախի իշխանությունների հետ:

Թեև այս ռազմական գործողությունները ի վերջո ավարտվեցին Արցախի հայաթափմամբ, դիմադրությունը, որը ցույց տվեցին մեր հերոս եղբայրները համատարած շրջափակման պայմաններում, թույլ տվեց փրկել Արցախի խաղաղ բնակչությունը, և պահպանել Արցախը վերադարձնելու հնարավորությունը: Երկու հարյուրից ավել մեր եղբայրներ իրենց կյանքը զոհեցին այդ օրը, նրանց անունները ոսկե տառերով կգրվեն մեր պատմության մեջ՝ որպես խիզախության, անձնազոհության և պատվախնդրության անգերազանցելի օրինակ:

Այսօր, խոնարհվելով մեր հերոս նահատակների անմահ հիշատակի առաջ, անվարան զորակցելով ապրողներին և պայքարողներին, մշտապես լինելով մեր երկիրը անառիկ պահող խիզախ տղերքի կողքին, վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ հնարավոր ամենը անել մեր բանակի զորացման, այն առավել մարտունակ, արդյունավետ և անվտանգ դարձնելու, և նոր հաղթանակներով նրա մարտական փառքը վերականգնելու համար: Փառք մեր բանակին, փառք այն ստեղծողներին և նրանց գործը պատվով շարունակողներին, հավերժ փառք նրա բոլոր անմահ հերոսներին!