Գնդապետ Նորայր Ասլանյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 29-ին (տեսանյութ)
Ս.թ հունվարի 29-ին ժամը 19:00 Մոսկվա կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները Նորայր մասին:
Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը:
Հիշենցնենք, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ ներկայում իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում՝ ապօրինի զինամթերքի շրջանառության հոդվածով, որի շրջանակներում զինամթերքի շրջանառության օրինականությունը հաստատվել է փաստաբանների կողմից, իսկ քրեական հետապնդումը դեռևս շարունակվում է։
Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ բոլորին հրավիրում ենք հունվարի 29-ին, ժամը 19:00-ին Մոսկվա կինոթատրոն դիտելու մերօրյա իրական հերոսների մասին պատմող ֆիլմաշարի հերթական ֆիլմը. մուտքն ազատ է։
Կից ներկայացվում են փաստագրական ֆիլմի հոլովակները՝




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...