Իրականում ունենում ենք կազմաքանդման հրեշավոր պրոցես. Արշակ Կարապետյան
Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում և այսօր, ցավոք, պետք է արձանագրենք ոչ միայն պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը, այլև մեր երկրի ինքնիշխանության, արդարության և լուսավոր ապագայի հանդեպ բնակչության հավատի կորուստը։ Այս վիճակի պատճառը տարբեր մակարդակներում իշխանությունների սիրողականությունն է, պետական շահերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է։ Այս արձանագրումն արել է «Համահայկական ճակատ» շարժումը, որը ղեկավարում է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
Հայաստանում գործող իշխանությունների ոչ կոմպետենտության պատճառով սկսվում են բարեփոխումներ, իրականում ունենում ենք կազմաքանդման հրեշավոր պրոցես։ «Համահայկական ճակատի» առաջնորդ, պաշտպանութան նախկին նախարար Արշակ Կարապետյանն է այդ մասին ասել իր վերջին հարցազրույցում, նշել, թե գործող իշխանությունները խորքային են կազմաքանդում ոչ միայն բանակը, այլև հասարակական կյանքի տարբեր ասպեկտները։
«Իսրայելի «Մոսադ» ծառայության ստեղծողին, երբ հարցրեցին, թե կա ինչ-որ բան, որից Մոսադը վախենում է, ասաց՝ այո՛, դավաճանությունը, գաղտնազերծումը և ռեֆորմը։ Կոնկրետ Պաշտպանության նախարարությունում անընդհատ ռեֆորմներ են իրականացնում, ով գալիս է սկսում է ռեֆորմներ մտածել, ու ոչ մեկ եղածը չի ամրապնդում։ Սկսած մանրունքներից սկսում են ատեստավորումներ, իսկ ով պետք է անցկացնի այդ ատեստավորումը, մի քանի երիտասարդներ՝ սիգարետները բերաններում քննություն են ընդունում գնդապետներից և մարդկանցից, ովքեր գեներալի հաստիքի են»,- նշել է Կարապետյանը։
«Համահայկական ճակատի» առաջնորդ, պաշտպանութան նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, որ գործող իշխանությունները փորձում են կազմաքանդել առաջին հերթին հայ սպայի տեսակը՝ վախի մթնոլորտ ստեղծելով, նրա ինքնագնահատականը իջեցնելով։ Սպան այսօր հեղիանակազրկվում է իր զինվորի, ժողովրդի մոտ, առհասարակ սպայի կոչումն է ոտնահարված, իսկ սպայակազմը ազգային հարստություն է։
«Սպայի արժանապատվությունը պահելը մեր ժողովրդի խնդիրն է, սպան անձնական պատիվը պետք է պահի, բայց ընդհանուր սպայական պատիվը դա մեր ժողովրդի խնդիրն է, և սպայի պատվի համար պատասխանատու է հենց երկրի ղեկավարությունը, իսկ իրենք ի՞նչ են անում, պայմաններ են ստեղծում, որ սպաները հեռանան, թող հայտարարեն վերջին երկու տարում մեր ռազմական ուսումնարաններում ինչքան երիտասարդ է ընդունվել և ինչքան երիտասարդ է ցանկանում դառնալ սպա, թող հայտարարեն»,- նշել է Կարապետյանը։
Փաստացի, գործող իշխանություններն ամեն ջանք գործադրում են Հայակականության վերացման, կազմաքանդման, թուլացման, միջանձնային հարաբերությունների խաթարելու համար, իսկ այսօր հարկավոր են մարդիկ, ովքեր հստակ հասկանում են Հայաստանի անվտանգային խնդիրներից և կարող են երկիրը հանել այս ճահիճից։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ բանակում և նույնիսկ գործող իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց երկրի ճակատագրի համար և իրենք էլ գիտակցում են, թե ո՞ւր է տանում Հայաստանը գործող իշխանությունները։
Հայկ Առաքելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...