Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրեշավոր երազանքը

Իշխանությունների հետևողական պայքարը Հայոց պատմության, անցյալի, Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության դեմ արդեն ստանում է ինստիտուցիոնալ դրսևորում՝ ի դեմս նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնության։ Եվ մինչ իշխանության քարոզիչներն անվստահ առոգանությամբ փորձում էին համոզել, թե նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ (թեև այդ երկրների ղեկավարները բազմիցս և ուղիղ տեքստով նման  պահանջ են հնչեցրել), Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ՝ այո, Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության հետ կապված մտահոգություններ հայտնել է։

Այսինքն՝ պաշտոնապես հաստատվեց, որ ինքնիշխան Հայաստանը սեփական Սահմանադրությունն ամբողջովին փոխում և ընդունում է այլ երկրի պահանջով։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ ոչ միայն՝ անդեմ ու անատամ, որևէ տեսլականից զուրկ ՀՀ Սահմանադրություն, այլ, որպեսզի հայ հասարակությունը զրկվի իր ինքնությունից, երեխաներին չուսուցանեն Հայոց պատմություն, Հայ Առաքելական եկեղեցին չունենա իր դերը հավատացյալ ժողովրդի համար, այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ նրանք հասել են իրենց գոնե միջնաժամկետ բոլոր նպատակներին։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար վտանգավոր է ոչ թե այսօրվա, այլ անցյալի ու ապագայի Հայաստանը։ Նրանք ներկայիս Հայաստանից ոչ մի սպառնալիք չեն զգում, քանի որ նրա ղեկավարությունը հերթով կատարում է իրենց բոլոր պահանջները։ Ադրբեջանը խնդիրներ ունի՝ Հայաստանի վաղ անցյալի, իսկ Թուրքիան՝ Հայոց ողջ պատմության հետ։

Թույլ Հայաստանը նրանց չի բավարարում, անհրաժեշտ է ոչ միայն թույլ, այլ նաև անանցյալ Հայաստան։ Ահա այդ իմաստով՝ խնդիր չունենալով Հայաստանի ներկայիս վարչախմբի հետ և պահանջելով խեղել Հայաստանի անցյալը, Ադրբեջանը պայքարում է ապագա Հայաստանի դեմ։ Եվ պատահական չէ, որ պահանջվում է  ապագայի դեմ պայքարը սկսել անցյալից, քանի որ հենց անցյալում, պատմության մեջ են աղբյուրները, որոնք իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում կարող են հասարակության ու պետության համար վերածննդի հիմք դառնալ։

Իրականում Ադրբեջանի խնդիրը զուտ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի դուրսբերումը չէ, որը իբրև թե պետք է երաշխավորի տարածքային նկրտումների բացակայությունը, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ է, որ հայկական ինքնությունը խեղվի այնպես ու այնքան, որպեսզի սեփական պատմության ու հիշողության մեջ ապագա սերունդները չգտնեն արժեքային, բարոյական այնպիսի կռվաններ, որոնք նրանց կարող են ստիպել Անկախության հռչակագիրը վերականգնել ոչ թե՝ զուտ որպես իրավական փաստաթուղթ, այլ՝ իրագործել դրանում արտահայտված նպատակները։ Հենց դրանով է պայմանավորված «Ապագա կա» խոստացող Հայաստանի իշխանության կատաղի պայքարը Հայաստանի անցյալի դեմ։

Արցախի հանձնումը, Հայաստանի պարտությունը՝ իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, պատմական ընթացքի տեսանկյունից շրջելի է։ Համակարգերի տեսության, ժամանակակից մի շարք այլ գիտակարգերի շրջանակներում լրջորեն ուսումնասիրված է, այսպես կոչված, «վնասից՝ օգուտ ստանալու» հայեցակարգը։

Ընդհանուր առմամբ դրա հիմքում ընկած է կանխավարկածը, որ համակարգի (այդ թվում՝ պետության) որևէ բաղադրիչի վնասից նույն այդ համակարգը կարող է օգուտ ստանալ, ինչը գիտական տերմինաբանությամբ կոչվում է համակարգի հակափխրունության հատկություն։ Բայց այդ՝ վնասից օգուտ ստանալու ֆենոմենի համար անհրաժեշտ պայման է, որպեսզի համակարգի մյուս՝ վնաս չստացած հատվածները պահպանեն կենսունակությունը՝ դրանով նպաստելով վնասված մասի, այդպիսով նաև՝ համակարգի ամբողջականության վերականգնմանը։ «Վնասից՝ օգուտի» տեսությունը պատկերավոր ներկայացնելու համար հղում է կատարվում հունական դիցաբանությունից հայտնի Հիդրայի ֆենոմենին։

Ամեն անգամ, երբ կտրում են մի քանի գլուխ ունեցող օձանման այդ արարածի մի գլուխը, դրա փոխարեն՝երկուսն է աճում։ Այնքան ժամանակ, մինչև Հերակլեսը հաղթում է Հիդրային՝ կտրելուց հետո անմիջապես այրելով գլուխների տեղում առաջացած վերքը։

Հայաստանը վերածննդի շանս ունի, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այլաբանորեն «գլխատված» Արցախի փոխարեն՝ հայկականության համակարգի մյուս բաղադրիչների միջոցով նոր «գլուխներ» ձևավորվեն։ Հենց դրանով է պայմանավորված հայկականության, հայկական ինքնության դեմ սանձազերծված պայքարը, որի նպատակն է Հայոց պատմության, Հայ Առաքելական եկեղեցու, ինստիտուցիոնալ հիշողության ոչնչացմամբ բացառել ապագայում հայկականության ամրապնդման հնարավորությունը։

Այլաբանության ողբերգականությունը մեզ համար այն է, որ եթե այսօր իրականացվող քայլերը հասնեն իրենց նպատակին, ձևավորվելու է ադրբեջանաթուրքական բազմագլուխ Հիդրա, որի գլուխներից մեկի տեղը զբաղեցնելու երազանքով էլ Նիկոլ Փաշինյանն այրում է հայկական ինքնության բոլոր օջախները։  

Հարություն Ավետիսյան