Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Քաղաքականություն

Հերիք է չարչու նման, ամեն անգամ թուրքերին հայրենիքի մի կտոր տաս՝ հուսալով, թե կփրկես մնացածը․ Բագրատյան

Պետականության կործանումն ու Փաշինյանի պատմական դեմենցիան

Մաս 2

11. Ռուս խաղաղապահները սկզբնական շրջանում հստակորեն կատարում են իրենց պարտականությունները։ Սակայն ողջ 2021թ անցնում է ՀՀ պարտականությունների շուրջ ՌԴ կողմից հիշեցումներով։ Ավելին, այդ ընթացքում ՌԴ փոխվարչապետը մի քանի անգամ հայտարարում է ՀՀ տարածքային ինքնիշխանության մասին և նշում, որ ի հեճուկս Ադր-նի և Թուրքիայի, ՌԴ-ն ԱՃ-ը տեսնում է հենց այդ պրիզմայում։ Նույնիսկ ՀՀ ոչ բարեկամ Զախարովան է հայտարարում, որ Սյունիքով արտատարածքային միջանցքի թեմա չկա։ Այդուհանդեձ, Փաշինյանը սկսում է ապավինել Ա-ին, որի աշխարհքաղաքական շահերը հակասում են ռուսական անվտանգության ուժերի և ՀՀ – Իրան անխափան տրանսպորտային կապի գոյության հետ։ ՀՀ-ն տորպեդահարում է ԱՃ տալու իր իսկ ստորագրած փաստաթուղթը։

12. 2022թ մարտին տեղի են ունենում Փառուխի և Քարագլխի դեպքերն Արցախում։

Հայկական կողմն առաջին անգամ բախվում է ռուս խաղաղապահների պասիվության հետ։ ՌԴ-ն ՀՀ-ին հասկացնում է. կատարիր բոլոր կետերը կամ հրաժարվիր նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Արցախի նախագահը համարձակություն չի ունենում պարզել հարցերը ՀՀ հետ։ Եթե մի պահ ներքև նայեր իր կոմֆորմիստական բարձունքից ու չզլանար միացնել վերլուծական միտքը, ապա պիտի հասկանար, որ ամեն ինչ Արցախի քթից են բերելու։ Այդ ընթացքում Ա-ն Փաշինյանին համոզում է. հրաժարվիր Արցախի կարգավիճակից, իսկ մենք կզսպենք Ադր-ին։

13. 2022թ ամռանը իրավիճակն էլ ավելի է սրվում։ Ադր-նը սկսում սպառնալից տոնով խոսել Հայաստանի՝ իբրև «արևմտյան Ադրբեջանի» մասին։ Նա հասկանում է, որ բոլոր կողմերից ձեռքերին ազատություն տալու իրավունք է ստացել։ Սեպտեմբերին արդեն հակառակորդը հարձակվում է ՀՀ տարածքների վրա՝ Վարդենիսում, Ջերմուկում և Սև լճի .շրջանում։ ՀՀ-ն վայնասուն է դնում. թե բա ՀԱՊԿ, ՌԴ օգնության հասեք։ Կարծես թե այդ նույն Փաշինյանը չէր սկսել սիրավեպը Ա-ի հետ։ Իրար է խառնվում նաև Ա-ը։ Այս էլ երկրորդ անգամ Ադրբեջանը նրանց բանի տեղ չի դնում (առաջին անգամ 2020-ի հոկտեմբերի 10-ին էր, երբ Թրամփը անհաջող զինադադարի ռեժիմի շուրջ «պայմանավորվածության» հասավ ՀՀ և Ադրբեջանի հետ)։ Իբրև «փաստարկ» Հայաստան եկավ Նենսի Փելոսին։ Բայց, ի վերջո, նախևառաջ ռուսներն էին, որ կանգնեցրին ազերիների ագրեսիան. ռուսական բանակը պարզապես կանգնեց առաջնագծում հերոսաբար դիմադրող հայկական ստորաբաժանումների թիկունքին։

14. 2022թ սեպտեմբերյան իրադարձություններից հետո Փաշինյանը լրիվ իրեն կորցնում է։ Հոկտեմբերի 7-ին Պրագայում նա հայտարարաում է, որ ճանաչում է Ադր-նի տարածքային ամբողջականությունը։ Այդ միամիտի կարծիքով, դրանից հետո ՀՀ հաշվին ԱՃ տրամադրելու խոսակցությունները կդադարեն։ Իրականում, սակայն, այս հայտարարությունն ամբողջովին ուղղված էր ՌԴ դեմ. եթե Արցախն Ադր-նի մասն է, ապա ռուս խաղաղապահի ներկայությունն անիմաստ է։ ՀՀ իշխանավորներն այդ ընթացքում ձև են անում, իբր թե այդ ամենը չեն հասկանում։

15. 2022-ի դեկտեմբերին Ադր-նը փակում է Լաչինի միջանցքը. սկզբում ինչ-որ էկոլոգների, իսկ ապա հետևյալ հիմնավորմամբ. տվեք մեզ միջանցք դեպի Նախիջևան, ինչպես խոստացել եք (իրականում Փաշինյանը ԱՃ էր խոստացել ու ստորագրել, ինչը Ադր-նի մոտ միջանցքի քաղաքական պատրանք է ստեղծել)։ Բացի այդ, ասում է Ադր-նը, եթե Արցախն Ադր-ն է, ապա թող սնվեն Աղդամից։ Այս օպերացիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ ՀՀ-ի ու Ադրբեջանի օգնությամբ ՌԴ-ին վտարել, նախ, Ադր-ից և ապա ՀՀ-ից։ ՀՀ իշխանությունները ցինիկաբար Լաչինի միջանցքի արգելափակումը գցում են ՌԴ վրա։

Նման կարգի դավաճանությունն անպատիժ չի կարող մնալ։ ՌԴ-ն զարմացած է. էս ու՞մ եք գցում։ Դուք հայե՞րդ, որոնց փրկեցինք ու մի քանի մլրդ ծախսեցինք խաղաղապահների վրա։

16. 2023-ի մարտ-ապրիլին Ադր-նը ՀՀ-ից նոր տարածքներ է խլում Հակարի կամուրջի, Տեղ գյուղի մերձակայքում։ Եվրոպական դիտորդները ոչինչ էլ չեն անում։ 2023-ի մայիսին Փաշինյանն էլ ավելի է խորացնում Արցախի հիմնախնդիրը. նա ճանաչում է Ադր-նի 86.6 հազ. քառ կմ-ը։ Իսկ Ադր-նը ՀՀ ոչ մի քառ մետր էլ չի ճանաչում։ Ադր-նի կողմից ՀՀ ինքիշխան տարածքից գրաված հողերի վերադարձի մասին խոսք չկա։ Ա-ը միայն խոսում է ու ձեռքերը թափ տալիս։ 2023-ի սեպտեմբերին Ադր-նն իբր թե հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում Արցախում։ Հայերը թողնում են իրենց 3հազ. տարվա հայրենիքը։ Արցախցիների անվտանգության մասով Ա-ի խոստումները 0 են։ ՌԴ խաղաղապահներն էլ ասում են. հայեր, ձեր խնդրի լուծումը փնտրեք Երևանում ծվարած քաղաքական իշխանության գործունեության մեջ։ ՀՀ քաղաքական ղեկավարությունն էլ իրեն անգետի տեղ է դնում և ամեն ինչում մեղադրում ՌԴ-ին։

17. Արցախի հանձնումը, սակայն, չի թուլացնում Ադր-նի ճնշումը ՀՀ վրա։ Փաշինյանի հաշվարկը սխալ է դուրս գալիս։ Նախ, Ա-ը այդպես էլ ոչինչ չի կարողանում անել։

Նույնիսկ հայտարարում է, որ եթե Ադր-նը հարձակվի ՀՀ վրա, իրանք պատերազմական գործողություններին չեն կարող մասնակցել։ Երկրորդ, Ադր-նը շարունակում է ՀՀ-ից պահանջել Սյունիքով ԱՃ տրամադրել։ Ա-ը առանց սեթևեթանքների հայտարարում է, որ այդ միջանցքն անհրաժեշտություն է։ Ադր-նին չի հուզում նաև այն, որ Իրանն իր տարածքով միջանք է տրամադրում դեպի Նախիջևան։ Լկտիությունը հասնում է այնտեղ, որ ՄԲ-ի պետական նախարարը Բաքվում առանց ՀՀ մասնակցության քննարկում է Սյունիքով (այսինքն՝ ՀՀ տարածքով) անցնող «միջանցքի» նախագծա-շինարարական հարցերը։

18. ՀՀ սկսում է վարել խիստ երկիմաստ քաղաքականություն։ Մասնագետները զարմանում են. եթե Արցախ չկա, ապա դուրս եկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Պարզվում է, սակայն, որ նոյեմբերի 9-ի հայտարարաությունը միակ լեգիտիմ փաստաթուղթն է, որտեղ Ադր-նը, այնուամենայնիվ ինչ-որ Հայաստան ճանաչում է։

19. Ի վերջո, ՌԴ ԱԳՆ Լավրովը 2024-ի հունվարին հայտարարում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով նախատեսվածը միջանցք չէ, ԱՃ է, ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ և ՀՀ-ն կարող Սյունիք մուտքի ու ելքի վրա սահմանապահ ու մաքսային ծառայության կետեր դնել։ Էլ ի՞նչ եք ուզում։ Սա նորից առաջացնում է փաշինյանականների դժգոհությունը։ Ա.Միրզոյանն ապերախտի պես ինչ-որ անկապ բացատրություններ է շաղ տալիս։ Ենթադրելի է, որ ՀՀ իշխանությունների այս դժգոհությունը կապված է Ա-ի հետ։ Վերջինս ասում է. ի՞նչ ուզում եք արեք, բայց ԱՃ-ին ռուսական պարեկներ չպետք է լինեն։ Թվում է, մեզ սա չպետք է վերաբերեր։ Չ՞է որ ՀՀ-ում առանց այդ էք ռուսական բազաներ կան։ Եվ ի՞նչ։ ՀՀ իշխանությունները կգնա՞ն Սյունիքի մասնատմանը, թե կվերականգնեն դաշնակցային հարաբերությունները ՌԴ հետ։ Փաշինյանը տատանվում է։ Մինչ այդ նա հրապարակ է հանում սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Այսպիսով նա Ադր-նին և Թուրքիային հասկացնում է. Արարատ սարն էլ հանեմ, ցեղասպանության մասին լռեմ, ՀԱԵ-ուն նվաստացնեմ, ՀՀ-ն խաչմերուկ դարձնեմ։ Հեր՞իք չի։ Միգուցե սրանով մոռանաք Սյունիքով միջանցքի մասին։ Բա որ չմոռանան։ Հաստատ չեն մոռանա։

p.s. Այսպիսով, ՀՀ դժբախտությունները, նախևառաջ, կապված են ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության, կամ ՀՀ բանակի անհաջող գործողությունների հետ, այլ Փաշինյանի փոփոխուն արտաքին քաղաքականության արդյունք են։ Նա չի հասկացել, որ 2008-2009թթ տնտ ճգնաժամից հետո գյոբալ աշխարհը սկսեց քանդվել, իսկ 2014-ի ուկրաինական ճգնաժամից ու 2017-2018թթ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ տնտեսական սանկցիաներից հետո այն փլուզվել է։

Ուրեմն, արտաքին քաղաքականության ոլորտում կոմպլիմենտարիզմի դարաշրջանն ավարտվել է։ Փաշինյանն ունի պատմական դեմենցիա ու մինչև հիմա չի հասկացել, թե այս տարածաշրջանում ով ով է. հերիք է չարչու նման ամեն անգամ թուրքերին հայրենիքի մի կտոր տաս՝ հուսալով թե կփրկես մնացածը։