Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ եթե Վաշինգտոնը հարվածներ իրականացնի երկրի տարածքում, 2 կողմը կներքաշվեն ուղղակի հակամարտության մեջ. The Guardian
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը հարվածներ իրականացնի Իրանի տարածքում, ապա դրանով կհատի կարմիր գիծը և պատասխան միջոցներ կհրահրի Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների դեմ: Դրա հետևանքով երկու կողմը կներքաշվեն ուղղակի հակամարտության մեջ:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս նախազգուշացումը հնչել է այն ժամանակ, երբ աշխարհն ուշադիր հետևում է՝ տեսնելու, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ինչպես կպատասխանի Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից կիրակի Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչուով հարձակմանն ու դրա հետևանքով երեք ամերիկացի զինվորների սպանությանը:
Բայդենը հայտարարել է, որ արդեն կայացրել է պատասխան արձագանքի հետ կապված իր որոշումը, բայց չի բացահայտել մանրամասները: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնում:
Բայդենը կիրակի օրվա հարվածից հետո երկուշաբթի իր ռազմական և ազգային անվտանգության խորհրդականների հետ քննարկել է հավանական պատասխանի մի շարք տարբերակներ, այդ թվում՝ Պարսից ծոցում իրանական ակտիվներին հարվածելը, Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների դեմ գործողությունը, կիբերհարձակումը և ամենավտանգավոր տարբերակը՝ հարվածներ հասցնել Իրանի տարածքում՝ շարքից հանելու հրամանատարներին և առանցքային ռազմական օբյեկտները:
Նշենք, որ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Հորդանանում ամերիկյան բազայի վրա մահաբեր հարձակմանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...