Որևէ ՔՊ-ական չի պլստալու Փաշինյանի ձեռքից
Դատարանը երեկ երկու ամսով կալանավորել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, նրան մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու մեջ։ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն անցնում է էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց դեպքով, ընդհանուր արդեն կալանավորվել են 7 անձիք, այդ թվում կանայք, որոնք մանկահասակ երեխաներ ունեն։ Ըստ էության իշխանությունը կարող է շատ ավելի մեղմ վարվել այդ անձանց նկատմամբ՝ նրանց տնային կալանքի ենթարկելով, սակայն հաշվի առնելով նույնիսկ, որ սեփական Ազգային ժողովի նախագահի մերձավոր ազգականի նկատմամբ են նման վերաբերմունք ցուցաբերում, կարելի է փաստել, որ պարզապես գործ ունենք քաղաքական հերթական հետապնդման հետ, որի ալիքը ոչ միայն ընդդիմադիրներն են, այլ սեփական կուսակիցները։
Փաստացի, հեղափոխությունը սկսել է խժռել սեփական զավակներին, իսկ Փաշինյանն իր բնածին կասկածամտության հետևանքով չի վստահում անգամ նույնիսկ ամենամերձավոր կողմնակիցներին, փորձում է թուլացնել նրանց, վարկաբեկել, ինչպես նաև մշտական կախվածության մեջ գցել իրենից։
Իրավիճակը, որում հայտնվել է Ալեն Սիմոնյանը բավական բարդ է։ Նա երեկ փոխել է իր ֆեյսբուքյան էջի ետնանկարը՝ դնելով եղբոր և եղբոր կնոջ հետ լուսանկար, բայց արդյոք Ալեն Սիմոնյանը կհամարձակվի՞ քննադատել իշխանությանը նման պահվածքի համար, թե հանդես կգա «ուղղափառ» հեղափոխական դիրքերից։ Առաջինի դեպքում ընտանիքի բարի համբավը պաշտպանելու համար Սիմոնյանը պետք է արժանապատվորեն հրաժարական տա, իսկ երկրորդ դեպքում՝ ուրանալու է սեփական ընտանիքին։ Թե ի՞նչ որոշում կկայացնի Ազգային ժողովի նախագահը՝ արժանապատի՞վ, թե՞ ոչ, կախված է հենց իրենից։ Ամեն պարագայում նույնիսկ նրա ազգականի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս վարքը օրինակ պետք է լինի բոլոր ՔՊ-ականների համար, որ որևէ մեկը չի «պլստալու» Փաշինյանի ձեռքից։
Հրանտ Նասիբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...