Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելու
Քաղաքականություն

Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյան

Պարզունակ բլեֆ է ու պատասխանատվությունից խուսափելու միջոց։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես որակեց Նիկոլ Փաշինյանի` Սահմանադրության ու Անկախության հռչակագրի մասին հայտարարությունը։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարել է, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում էլ ասել է, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ ՀՀ վարչապետը նաև նշել էր, որ հռչակագրի դրույթներից հրաժարվելու դեպքում Հայաստանը նաև զենք ձեռք բերելիս խնդիր չի ունենա կամ քիչ կունենա, քանի որ, նրա խոսքով, բոլորը կընկալեն, որ այդ զենքը պաշտպանության և ոչ թե հարձակման համար է։

«Դա նրա սովորական գործելակերպն է` մեղավորներ փնտրել ամեն մի ձախորդության, ամեն մի անհաջողության համար։ Հիմա մեղավորները սպառվել են, անցել է 30 տարի առաջ ընդունված փաստաթղթերին։ Մանկամտություն ու պարզամտություն է մեղադրել 30 տարի առաջ ընդունված հիմնադիր, պետականաստեղծ փաստաթղթերին»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ այդ նույն փաստաթուղթը մինչ օրս Հայաստանին հաղթանակներ է բերել։

Նրա խոսքով` դա մեր պատմության ամենաարժանապատիվ փաստաթուղթն է, որին հետևել են ամենաարժանապատիվ բարեփոխումները։

«Հռչակագրի ընդունումից հետո 1 տարվա ընթացքում Հայաստանի անկախությունը 60 երկիր է ճանաչել ու դիվանագիտական կապեր հաստատել մեր երկրի հետ։ Մենք դարձանք միջազգային բոլոր կազմակերպությունների անդամ»,- նշեց քաղաքական գործիչը, որը 1990 թվականին առաջինն էր ընթերցել հռչակագրի տեքստը։

ՀԱԿ փոխնախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմը սկսվել է ո՛չ Հայաստանի կամքով և ո՛չ Հայաստանի կողմից։ Հայաստանը ստիպված է եղել պաշտպանվել ու արդյունքում 12 000 կմ տարածք է ազատագրել։ Այդուհանդերձ, որևէ երկիր, որևէ միջազգային կառույց չի մեղադրել Հայաստանին։

«Հարգում են նրան, ով հաղթում է, հարգում են նրան, ով արժանապատիվ է։ Այդ տարիներին մենք Սիրիայով վառելիք ենք ստացել, Թուրքիայով հաց ենք ստացել։ Թուրքիայի հետ հարաբերություններ ենք ստեղծել, երբ նրա եղբայր Ադրբեջանը տարածքներ էր կորցնում»,- ընդգծեց Մանուկյանը։

Քաղաքական գործիչը նույնիսկ չի էլ ուզում մտածել Փաշինյանի առաջարկած փոփոխությունների հնարավոր հետևանքների մասին, հուսով է, որ այդ հարցն ընդհանրապես դուրս կգա օրակարգից։

Այդուհանդերձ, անդրադառնալով իշխանությունների ներկայացրած` հռչակագրի դրույթների ու այսօրվա իրողությունների անհամապատասխանության թեզին, Մանուկյանը հակադարձեց ոչ վաղ անցյալի պատմության իրական օրինակով։

«Հռչակագիրը սահմանել է մեզ համար ոչ նախագահական երկիր։ Այն ժամանակ մենք ունեինք Գերագույն խորհուրդ, և ԳԽ–ն էր գերագույն իշխանությունը։ Մեկ տարի հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նախագահի ինստիտուտ, Լևոն Տեր–Պետրոսյանն ընտրվեց ՀՀ առաջին նախագահ։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք հռչակագրի այդ կետը ոչնչացրինք։ Հռչակագրի մեջ այսպիսի կետ կա. «ՀՀ զինված ուժերը ենթարկվում են ԳԽ–ին»։ Երբ ունեցանք նախագահ, ԶՈւ–ն սկսեց ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատար նախագահին։ Եղավ անհրաժեշտ փոփոխություն, և այդ փոփոխությունը կատարվեց ուրիշ օրենքներով։ Բայց որևէ մեկի մտքով անգամ չանցավ հռչակագրից հանել այդ կետը»,– շեշտեց քաղաքական գործիչը։

Նա անդրադարձավ նաև այսօր հաճախ շահարկվող մեկ այլ փաստաթղթի` Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի` 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Մանուկյանը հիշեցրեց, որ 1992թ․ մարտի 2-ին Հայաստանը ՄԱԿ-ի անդամ դարձավ 29 800 ք/կմ տարածքով։ Դրանից մի քանի ամիս առաջ` 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂԻՄ–ը հանրաքվեի միջոցով արդեն իսկ հռչակել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ, ինքնիշխան պետություն:

«ԼՂ–ն ինքն էլ հռչակագրի այդ կետից հետագայում շեղվեց։ Բայց դա չի նշանակում, թե դրանով մերժեց կամ վերացրեց հռչակագրի այդ կետը։ Այսինքն` եթե այսօր, ինչպես իրենք են ասում, նոր իրավիճակ է, չի նշանակում, թե դրանում հին փաստաթուղթն է մեղավոր, և պետք է այն մերժել, չեզոքացնել կամ վերացնել»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր։

«Ո՞վ է Ալիևը, որպեսզի որոշի Հայաստանի օրենսդրության սկզբունքները, առավել ևս` 30 տարի առաջ մեր ԳԽ-ին կորեկցիա անելու իրավունք ունենա»,- արձագանքելով Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը` ասաց Մանուկյանը։

Նրա համոզմամբ` Ալիևը դա անում է այն ժամանակ, երբ դա նրան թույլ են տալիս։ Եթե Փաշինյանը հիշեցնի նրան երկրի ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքի մասին, նման հայտարարություններ չեն հնչի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: