«Պետությունն ապամոնտաժման փուլում է»․ Աննա Կոստանյան
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցավալի է, երբ պետությունն ակնհայտ ապամոնտաժման փուլում է, իսկ հասարակության մի մեծ հատված շարունակում է զարմանալ այս կամ այն տեղային «փոքրիկ» ոտնձգություններից, որ գրեթե ամենօրյա ռեժիմով, շատ հետևողական ձևով անում է գործող ռեժիմը։
Տարածաշրջանային երկու ակտիվ, ծավալապաշտ պետությունների քմահաճ թելադրանքին անձնատուր լինող Հայաստանի համար առարկայական չափորոշչային փոփոխությունները, պատմության խմբագրման փորձերը (որոնք արդեն իսկ հիմնավոր շրջանառվում են), փտած ասֆալտը, ծակ փողոցները, կտրվող ծառերը, արհեստական շինարարական «բօօմը», միգրացիան, գնաբարձրացումը և մնացած բոլոր մանր ու միջին շարժերն ու գործ անելու իմիտացիաները պարզապես ընթացիկ զբաղացնող, նոր իրավիճակին ադապտացնող քայլեր են։

Եվ իրականում չգիտեմ` արդյոք տեղային մանր ու միջին քայլերի դեմ ռեսուրս ու էներգիա ծախսելն իմաստ ունի՞, թե ոչ. մեծ հաշվով թելադրվող օրակարգերի մեջ մտնելով` դառնում ենք դրանց «սպասարկուն», սակայն մյուս կողմից, նստելն ու կողքից հետևելը որքանո՞վ է բարոյական ու արդար` որևէ քայլ անողների ու այդ քայլերի փոքր հաջողություններին հավատացողների հանդեպ...
Կեսօրյա խճճված խոհեր...

Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...