Յուրաքանչյուր ՔՊ-ական Նիկոլի նշանառության տակ է
Ազային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը նրա աշխատանքային ընթացքի գրաֆիկի վրա որևէ անդրադարձ չի ունեցել։ ԱԺ մամուլի ծառայությունից այդ մասին հայտնել են լրատվամիջոցներին, նշել, որ դեպքի առնչությամբ մեկնաբանություն չունեն։
Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը, երկու մանկահասակ երեխաներ ունեցող Անի Գևորգյանը կալանավորվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու մեղադրանքով։
Ալեն Սիմոնյանն ընդամենը բավարարվել է՝ եղբոր և եղբոր կնոջ լուսանկարը ետնանկար դնելով։ Ի սկզբանե մենք ենթադրում էինք, որ կարկառուն ՔՊ-ականը հանուն պաշտոնի և իշխանական վայելքների չի գնա արժանապատիվ քայլի, հրաժարական չի ներկայացնի, իսկ Փաշինյանն էլ այս հանգամանքն օգտագործելու է, հայտարարելու, թե իբր նույնիսկ յուրայիններին են պատժում, մինչդեռ գործին լավատեղյակ բոլոր աղբյուրները համարում են, որ այս գործը բացարձակ թխված է, մատից ծծած և որևէ հեռանկար ունենալ չի կարող։ Արդյունքում «Քաղպայմանագրում» նստվածքը շարունակվում է աճել, և իշխող ուժի մեջ բոլորը բոլորի նկատմամբ անվստահություն ունեն, հրաշալի հասկանում են, որ մեկը մյուսին կարող է փուռը տալ՝ սեփական կարիքների և ցանկությունների համար։
Ի վերջո, «Քաղպայմանագրի» յուրաքանչյուր պատգամավոր և պաշտոնյա պետք է գիտակցի, որ այն, ինչ տեղի է ունենում Ալեն Սիմոնյանի հետ կարող է տեղի ունենալ իրենց հետ շատ ավելի վատ դրսևորումներով։ Եթե Փաշինյանը հանուն սեփական իշխանության պատրաստ է հին ՔՊ-ականին հարվածելու, ապա նորեկներն այդ առումով որևէ կերպ երաշխավորված չեն։
Աննա Բաղդասարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...