Արցախի կորստից ու ՀՀ դիրքերի թուլացումից հետո, չի կարելի թույլ տալ, որպեսզի քպ-ն այժմ վերացնի ազգային ներուժը. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Յուրաքանչյուր ազգ-պետություն, նույնիսկ իր ամենաթույլ և անբարենպաստ իրավիճակում` ունի վերականգնման ու զարգացման ՆԵՐՈւԺ (պոտենցիալ):
2018-23 թթ-ին Նիկոլը և «քպ»-ն մսխեցին ու ոչնչացրեցին հայության` 1988թ-ից սկիզբ առած բոլոր ձեռքբերումները: Հանուն իրենց դավադիր իշխանության պահպանման և հանուն օտար տերերի շահերի` նրանք զրոյացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նախորդ բոլոր կառավարությունների ջանքերը:
Հայոց պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է հայ ժողովրդի կենսունակությունը, անելանելի և կործանարար իրավիճակներից փյունիկի պես վերածնվելու նրա կարողությունը: Դա խոսում է այն ահռելի ներուժի (պոտենցիալի) մասին, որն անթեղված է հայության ինքնության և գենի կենսունակության մեջ: Այն սպունգի պես ներքաշել է հոգևոր-մշակութային կյանքի, ազգային ավանդույթների, ընտանիքի, սովորույթների, ինստիտուցիոնալ հիշողության, ինքնատիպության, լեզվամտածողության, ազգային իդեալների և դրանց համար պայքարելու կարողությունների ողջ համակարգը:
Հարկ է նշել, որ շատ մեկնաբաններ, հայ ժողովրդին իրավամբ դասում են առաքելություն և մրցունակություն ունեցող ազգերի շարքին: Հետևաբար զարմանալի չէ, որ կան ազգեր կամ ուժային կենտրոններ, որոնք ամեն կերպ փորձել և փորձելու են դուրս թողնել մեզ կենսունակ և ստեղծարար ազգերի համաշխարհային մրացակցությունից: Վերջին դարերին դա փորձել են անել թուրքական գործոնի ձեռքերով, սակայն նույնիսկ այդպես չի հաջողվել: Փոխարենը` հայկական համակարգաստեղծ գենը իրեն վերականգնել էր նաև իր արցախյան ճյուղի դոնորության ու դոմինանտության միջոցով:
Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ստեղծված իրավիճակում Նիկոլին և իր խամաճիկներրին համարում են թիվ մեկ սպառնալիք: Ես կարծում եմ, այլևս լիարժեք ապացուցելի են այն վարկածները, որ այս անգամ հայ ժողովրդի մրցունակության և կենսունակության ողջ ներուժը ոչնչացնելու միսիան տված է հենց գործող կառավարիչներին:
Սահմանադրական պետականաստեղծ մակարդակից մինչև մսուր-մանկապարտեզի աշխարհընկալման առաջին քայլերը` խնդիր ունեն քամել ու քայքայել ազգային պետություն, ազգ-բանակ, ազգային ինքնություն, ավանդութային և հոգևոր-մշակութային համակարգեր, ազգային դպրոց, կազմակերպված Սփյուռք և այլ կարևոր հենասյուները:
Կարծում եք պատահակա՞ն են նախագահները սրանց բնորոշել որպես ազգակործան պատուհաս, մանկուրտ, կապիտուլյանտ կառավարիչներ:
Արցախի կորստից ու ՀՀ դիրքերի թուլացումից հետո, գոնե հիմա չի կարելի թույլ տալ, որպեսզի քպ-ն այժմ էլ վերացնի ազգային ՆԵՐՈւԺԸ (պոտենցիալը):




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան