Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելու
Քաղաքականություն

Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առած Փաշինյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կապան-Զանգելան(Կովսական) հատվածում Ադրբեջանի հրաձգությանը․

«Երեկվանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատվածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրվա ընթացքում ստացվեցին ցավալի լուրեր. ունենք զոհեր՝

Էդուարդ Համլետի Հարությունյան

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան

Գագիկ Վարազդատի Մանուկյան

Արսեն Գագիկի Համբարձումյան։

Տարաբնույթ քննարկումներ կարող են ծավալվել, բայց ինչու՞ պատահեց հարցն ունի նախապատմություն։

Ինչու՞ է թշնամին հայտնվել Ներքին Հանդի մատույցներում, գյուղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետության տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։

Պատճառն ամենեւին 44-օրյա պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինյանն է ու իր իշխանությունը։

Փաստերը հերթով՝

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելու պահին ադբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնվում էին շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ Հայտարարության, պետք է մնային այդտեղ։

Բայց 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին անկանկալ մեր զորքերին հրամայում են ետ քաշվել այդ տարածքներից։ Ինչու՞։ Պատասխան չկար, ասում էին բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ հետաքննություն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մեկ տարի հետո, միայն 22021 թվականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գրավոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացվել է իր որոշմամբ։

2021 թվականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտեզներով ու տեսանյութերով ներկայացրել ենք։ (ասուլիսի մանրամասները, ողջ տեսագրությունը կդնեմ հղումում)։

2022 թվականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը այցելել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ (կից տեղադրում եմ լուսանկարը, կարմիր շրջանակում նշված էր 2022 թվականի մարտին ադրբեջանցիների զբաղեցրած դիրքը)։ Իշխանության պատասխա՞նը՝ պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Աննա Գրիգորյանին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ։

Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։ (հղումները մեկնաբանություններում):

Իշխանավորները հասարակությանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղության հանկերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստություն, երբ նույն հատվածում մեր զինվորը սպանվեց վրանում նույն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացվեց։

Կապանի Ներքին Հանդի այդ հատված ադրբեջանական հենակետի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի հուլիսի 6-ին եղանք Սեյրան Օհանյանի հետ։ Ցավ էր տեսնել անգործության հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործությունն ու անիմաստ արդարացումները։

Ահավորն այդ օրերին։

Մեր այցից երկու օր հետո Աննա Հակոբյանը հայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թե գյուղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։

Հետո պատահեց սարսափելին՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղությամբ, զոհեր, կորուստներ, ամեն օր տանիցս դուրս գալիս խոնարհվում եմ այդ նահատակներից մեկին՝ մեր հարեւան 18-ամյա Արմենի հուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։

2022-ի սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ ՈՒ դեռ հուլիսին ՀՀ անբաժան հատվածն այլեւս նրանց վերահսկողության տակ է։

Ներքին Հանդում էինք պատգամավորներով արդեն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից հետո էլ, տարբեր առիթներով։ Մեր տղերքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ ՈՒ ամեն անգամ միտքս 2020-ի դեկտեմբեր 17-18-ի փաշինյանական որոշմամբ պարտադրված նահանջն է, դրան հաջորդած զոհերը։

Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն (իր ասած, իբր խաղաղության) առածը»,- գրել է պատգամավորը։