Պլյուս-մինուս 50 զոհ, պլյուս-մինուս 1 գյուղ. աչքաչափով կառավարող վարչապետը
Մենք ողջ օրը զբաղված ենք Նիկոլ Փաշինյանի խոսքի ու գործի հակասությունները, տարբեր ժամանակներում ասվածի տարբերությունները բացահայտելով: Բայց անգամ ամենատարրական հարցերում ՀՀ վարչապետը հետեւողական չէ եւ հավատարիմ չէ իր նախորդ ասածներին:
Ընդամենը մեկ ամիս առաջ` հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզում` Գավառում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Ադրբեջանը գրավել է մեր 32 գյուղի «կենսական նշանակություն ունեցող տարածք»։ Այդ մասին կա ձեսագրություն, խոսքը տարածվել է երկրով մեկ` հրապարակվել հարյուրավոր հարթակներում:
Նա ասել է. «Ադրբեջանը բարձրացնում է չորս գյուղերի հարցեր, իսկ Հայաստանի Հանրապետությունը` 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքներն օկուպացված են, այդ թվում` Գեղարքունիքի մարզում։ Քանի որ մենք հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մենք ասում ենք` Հայաստանի և Ադրբեջանի միջև օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, այնտեղ, որտեղ պարզվի Հայաստանն է որոշ տարածքներ հսկողության տակ պահում, որոնք «դե յուրե» պատկանում են Ադրբեջանին, Հայաստանը պետք է դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք «դե յուրե» պատկանում են Հայաստանին և Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա»։
Անցել է մեկ ամիս եւ 32 գյուղը դարձել է 31: Այսօր կառավարության նիստում Փաշինյանն ասել է.
«Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Նկատել եք իհարկե, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այսինքն, այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին»:
Ինչպե՞ս կարող է երկրի առաջին դեմքը մեկ ամսվա կտրվածքով` մեկ ասել 32 գյուղի տարածք են գրավել, իսկ մի ամիս անց` 31 գյուղ: Պլյուս-մինուս մի գյուղ կամ մի գյուղի տարածք, տարբերություն չկա՞: Ինչքա՜ն անպատասխանատու եւ անփույթ պետք է լինի իշխանությունը, որ իր ունեցած 29 հազար 800 կիլոմետրին, իր ունեցած հազարի չափ գյուղերին, այս երկրի բնակչությանը նման կերպ վերաբերվի: Ինչքա՜ն ոչ պրոֆեսիոնալ պիտի լինեն կառավարման օղակները, որ հստակ` մետրերի ու սանտիմետրերի ճշգրտությամբ չկարողանան պարզել, թե ինչ է գրավել թշնամին: Ինչքա՜ն հանգիստ պետք է վերաբերվեն թշնամու կողմից մեր հայրենիքի, մեր հողերի օկուպացմանը, որ այսպես անփույթ արտահայտվեն:
Անի Առաքելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան