Վարչախմբի դեմ առաջիկայում բողոքի նոր ալիք կարող է հասունանալ
Փաշինյանական վարչախմբի դեմ առաջիկայում բողոքի նոր ալիք կարող է հասունանալ, ընդ որում պատճառը պետական եկամուտների կոմիտեի նոր նախաձեռնությունն է, որով մտադիր են հարկել Ռուսաստան արտագնա մեկնածների։ «Խոպան» մեկնող հայաստանցիները փաստի առաջ են կանգնել։ Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ հարյուր հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ ՊԵԿ-ն արդեն ծանուցել է 1005 ֆիզիկական անձի՝ նրանցից պահանջելով ընդհանուր առմամբ 17 միլիոն դրամ։
2020 թվականից ստացված եկամուտների մասով ծանուցվել է 120 ֆիզիկական անձ, 2021-ին՝ 96 ֆիզիկական անձ, 2022-ի եկամուտների մասով՝ 787 ֆիզիկական անձ։ 2023 թվականի տվյալներն առայժմ չկան, ընդ որում բոլոր այն անձինք, որոնք ծանուցվել են լրջորեն զայրացած են, քանի որ իրենց տեղեկացվել է չափազանց ուշ, այդ անձինք աշխատել են Ռուսաստանում, բոլոր հարկերը վճարել Ռուսաստանի պետական բյուջե, իսկ իրենց եկամուտն ուղարկել են Հայաստան՝ ընտանիքի կարիքները հոգալու և այսօր առանց նախազգուշացման նրանց տեղեկացրել են, որ հարկային պարտավորություններ ունեն նաև Հայաստանի առջև։
Պետական եկամուտների կոմիտեն պատճառաբանել է, թե եկամուտներից որոշակի տոկոս՝ ըստ ԵԱՏՄ կարգավորումների պետք է վճարեն Հայաստան, սակայն դա արել են չափազանց ուշ, երբ մարդիկ արդեն զգալի գումարներ են վճարել Ռուսաստանում և այժմ չեն կարող այդ գումարները հետ ստանալ և վճարել Հայաստանի պետական բյուջե։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է բողոքի ակցիաներ լինեն, ուստի փաշինյանական իշխանությունը պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է փոխզիջումային տարբերակ գտնել լարվածության նոր ալիքից խուսափելու համար։
Մանե Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...