ԵՄ-ն և Հայաստանի իշխանությունները նոր հակառուսական նարատիվ են հորինել
Նախօրեին լրացել է մեկ տարին, ինչ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն է գործում։ Երեկ տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, ապա և դիտորդական առաքելության ղեկավարի ու Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունները փաստում են Կրեմլի այն մտահոգությունները, որ դիտորդները Հայաստանում առավելապես զբաղված են հակառուսական տրամադրություններ տարածելով և Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելով։
Մասնավորապես, անդրադառնալով Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի տարածքում Ադրբեջանի վերջին ագրեսիային, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ հատվածում հասանելիություն չի ունեցել։ Այդ տարածքում ներկայություն ունեն Ռուսաստանի սահմանապահները, որոնք չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել Ադրբեջանի ագրեսիան։
Նույն հայտարարությամբ հանդես է եկել նաև քաղաքացիական առաքելության ղեկավար Ռիտերը՝ նշելով, թե իրենց առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության ներքո է։ «Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ հասնելու համար»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե ո՞րն է ԵՄ դիտորդների մուտքը խոչընդոտելու հիմնավորումը, նա հորդորել է հարցնել ռուսական կողմին։
Արմինե Խաչիկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»