«Զվարթնոցից» կհեռացնեն ռուս սահմանապահներին
Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հեռացնել ռուս սահմանապահներին։ ՀՀ բարձրաստիճան աղբյուրը սորոսական լրատվամիջոցներից մի քանիսին հայտնել է, թե այդ գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Չի հստակեցվում, թե որոշումն ինչով է պայմանավորված, սակայն Կառավարությունից վստահեցրել են, որ քաղաքական նման որոշում արդեն կա։
Հանուն արդարության «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահամանապահների տեղակայումը չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով, նրանք ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրած մի փաստաթղթով։
Հայաստանն ու Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այդ պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։ Այդուհանդերձ արդեն տարիներ շարունակ ռուս սահամանապահները ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Երբեմն այդ փաստը հարուցում է հանրության մի շերտի դժգոհությունը, խնդիրը սակայն այն է, թե ռուս սահմանապահների հեռացումն ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Իհարկե, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և Եվրամիությանն ավելի մերձենալու Հայաստանի իշխանությունների ձգտումներն ակնհայտ են և այս քայլն էլ ևս տեղավորվում է հակառուսական ծիրում, բայց փաստ է նաև, որ ռուսական կողմը չափազանց ծանր է տանելու «Զվարթնոցից» իր սահմանապահներին հեռացնելու որոշումը և հնարավոր են լուրջ հետևանքներ թե՛ Հայաստանի իշխանությունների, և թե՛ հենց պետության համար։
Ալիսա Սահակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»