Էկոնոմիկայի նախարարի թեկնածու դեռ չունեն
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի ազատումից մեկ շաբաթ անց առայժմ Էկոնոմիկայի նախարարի նոր թեկնածու չկա։ Մամուլը մի քանի անուններ է նշում, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն Քաղպայմանագրում և հատկապես իշխող ուժի վարչությունում դեռ չեն կարողացել կողմնորոշվել։
Նախօրեին տեղեկություն է տարածվել, թե այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Վերջինս անմիջապես հերքել է նշված տեղեկությունը, բացառել, որ իրեն կարող են նշանակել նախարարի պաշտոնում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկում են նաև պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնից ազատված Արտյոմ Սմբատյանի թեկնածությունը։ Հատկապես երեկ նրա պաշտոնազրկումից հետո, այդ տեղեկությունները սրվեցին։ Սմբատյանը բավականին ջերմ հարաբերություններ ունի իշխող ուժի ներկայացուցիչների հետ և նրան հաստատապես, առանց նոր պաշտոնի չեն թողնի։
Քաղպայմանագրում առայժմ տեղյակ չեն, թե ում է Փաշինյանը մտադիր նշանակել նախարարի պաշտոնում։ Գործող փոխնախարարներից որևէ մեկի թեկնածությունը չեն էլ ցանկանում քննարկել՝ հասկանալով, որ նրանք չունեն բավարար ազդեցություն և մասնագիտական հմտություններ նախարարի պաշտոն զբաղեցնելու համար։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնի նշանակման հարցում հստակություն կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, որից հետո էլ տեղի կունենա նշանակումը։ Էկոնոմիկայի նախարար նշանակելուց հետո, Փաշինյանն արդեն անցնելու է պետական այլ կառույցներում զտումներին, մի քանի նախարարներ էլ սպասում են ազատման իրենց հերթին։
Սաթենիկ Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»