Նոր «քաղաքագիտական» մշակույթ. հարցերը լուծել բռունցքներով
Օրերս Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած բանավեճն ավարտվել է բակում ծեծկռտուքով։ Քաղաքագետներ Սուրեն Սահակյանը և Արեգ Քոչինյանը Պետրոս Ղազարյանի մոտ հանդիպումը չեն կարողացել ավարտել քաղաքակիրթ եղանակով և ազատություն են տվել բռունցքներին, գործն արդեն հասել է քննչական կոմիտե։
Թերևս կողմերից առավել ագրեսիվն առավելագույնը կազատվի տուգանքով կամ հնարավոր ամենամեղմ պատժով։ Ի վերջո երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպաններն էին, մեկը նախկինում, մեկն՝ այսօր։
Խնդիրն իրականում այլ հարթության մեջ է։ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ նույնիսկ յուրային քաղաքագետներն իրար հետ քաղաքակիրթ առնչվել չեն կարողանում։ «Ազատ խոսքի ջատագով» իշխանությունների օրոք բռնությունները հասել են աննախադեպ ծավալի և որևէ մեկը չի հանդուրժում մյուսի ազատ խոսքի իրավունքը։ Իհարկե, ցավալիորեն քաղաքական կուլտուրայի այս խայտառակ իրավիճակի համար միայն Փաշինյանին չէ, որ հարկավոր է մեղադրել, թեպետ նա ինքն էլ իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել հայոյախոսությամբ, տարբեր մարդկանց հասցեին վիրավորական էպիտետներ բաշխելով, ինչպես նաև սեփական քայլերի և հայտարարությունների համար խրոնիկ կերպով պատասխան չտալու հմտություններով։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ փաշինյանական իշխանության օրոք, անգամ քաղաքագետները, մարդիկ, ովքեր մեկ կամ երկու ուսումնական հաստատություն են ավարտել, նախընտրում են քաղաքական հարցերը քննարկել ապտակների և հարվածների միջոցով։
Նարե Կարապետյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»