«Gallup»-ի վերջին հարցումները փաշինյանական վարչախմբի համար անվստահության ցուցիչ է
«Gallup International Association» ասոցիացիայի վերջին հարցման արդյունքներով՝ հայաստանցիների մեծ մասը՝ 53,8 %-ը, անընդունելի է համարում ՀԱՊԿ-ից Հայստանի դուրս գալը՝ ԵՄ հետ վիզայի ազատականացման համար, իսկ այդ հանգամանքն ընդունելի է համարում շատ ավելի քիչ մասը՝ 42,5 %-ը։
Ընդհանրապես «Gallup»-ի վերջին հարցումները փաշինյանական վարչախմբի համար անվստահության ցուցիչ է։ Հարցվածների 42 %-ը հայտարարել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում Հայաստանի շահերից, ևս 16,1 %-ն էլ նշել է, թե նման հեռանկարը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Հարցվածների միայն 23,2 %-ն է կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին, ևս 13,9 %-ը ենթադրում է, որ նման քայլը ձեռնտու կլինի մեր երկրի համար։
Տոկոսային առումով գումարելով, այս դեպքում էլ, փաստ է, որ հանրության մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն։ Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների, որոնք բացարձակապես չեն հասկանում քաղաքական իրողություններից, հայ հասարակությունը բավական սթափ է իր գնահատականներում, գիտակցում է հնարավոր բոլոր հետևանքները, ուստի և նույնիսկ հակառուսական տարածվող հիստերիայի պայմաններում հանրության մեծամասնությունը դեմ է հարաբերությունների խզմանը, գիտակցում է, որ Ռուսաստանի պես գերտերության հետ կատակներ անելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար։
Փաստացի, այսօր Հայաստանի անվտանգությանը սպառնացող միայն մեկ սպառնալիք կա, դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։
Սոնա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին