Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին
Երկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Իսրայելը ՄԱԿ-ից հետ է կանչել իր մշտական ​​ներկայացուցչին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ Ղրիմի կամրջի վրա հավանական հարձակումը և Ուկրաինայում դաշնակիցների գործողությունները քննարկող Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված, ապա հրապարակված խոսակցությունը չի խարխլել գործընկեր երկրների վստահությունը Գերմանիայի նկատմամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել այլ երկրների  գործընկերների հետ: Գերմանիայի նկատմամբ վստահությունը չի խարխլվել», - ասել է նա Բեռլինում լրագրողներին:

«Բոլորը հասկանում են նման գաղտնալսումների վտանգը և գիտեն, որ 100 տոկոս պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել: Մեր գործընկերները գիտեն, որ մենք հետևողականորեն և վճռականորեն հետաքննում ենք այս միջադեպը»,- հավելել է նախարարը։

Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել էր, որ գերմանացի բարձրաստիճան զինվորականների միջև ներքին խոսակցությունը Ղրիմի կամրջի վրա Taurus հրթիռների հնարավոր կիրառմամբ հարձակման ծրագրերի վերաբերյալ գաղտնալսվել է:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իտալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ պատշաճ ժամկետում կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված։ Կանցլերը նաև ընդգծել է, որ այս միջադեպը հետաքննվում է «շատ ուշադիր, ինտենսիվ և արագ»։

Ուրբաթ՝ մարտի 1-ին, «Ռոսիա Սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հրապարակել է գերմանացի սպաների զրույցի ամբողջական տեքստը. զինվորականները քննարկել են, թե ինչպես են նրանք «ռմբակոծելու Ղրիմի կամուրջ»։

Զրույցին, որը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, մասնակցել են Բունդեսվերի ռազմաօդային ուժերի հրամանատարության օպերացիաների և վարժանքների բաժնի ղեկավար Ֆրենկ Գրեյֆը, ռազմաօդային ուժերի տեսուչ Ինգո Գերհարցը և Բունդեսվերի տիեզերական հրամանատարության օդային օպերատիվ կենտրոնի աշխատակիցներ Ֆենսկեն և Ֆրոստեդտը։

Ի թիվս այլ հարցերի, զրուցակիցներն առաջարկել են ամբողջ գործողությունը բաժանել փուլերի և պլանավորման հարցում դիմել Մեծ Բրիտանիային։ Սպաներից մեկն ասել է նաև, որ հարձակման համար կարող են օգտագործվել Taurus հրթիռները, եթե օգտագործվի ֆրանսիական Rafale կործանիչը։

Բացի այդ, զրույցի ընթացքում գերմանացի զինվորականները փորձել են գտնել կամուրջի վրա հարձակվելու միջոց՝ չդարձնելով Գերմանիան հակամարտության կողմ։ Տարբերակներից մեկը ուկրաինացիներին պատրաստելն է։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան բացատրություն է պահանջում Գերմանիայից։