Հայաստանի գործող իշխանությունների քայլերն անհեռանկարային է և վտանգավոր. Արշակ Կարապետյան
Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 53,8 %-ը, անընդունելի է համարում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար։ Այս հարցն ընդունելի է միայն հարցվածների 42,5 %-ի համար։
«Gallup International Association» ներկայացուցչության անցկացրած հարցման տվյալները երեկ ներկայացվել է հանրությանը։ Հարցվածների 42 %-ը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի բխում Հայաստանի շահերից, և հարցվածների միայն 23,2 %-ն է կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը համապատասխանում է երկրի շահերին, իսկ 13,9 %-ը ձեռնտու է համարում, ևս 16,1 %-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը հավանական բացասական հետևանքներ կունենա։
Փաստացի, այս դեպքում էլ հանրության մեծամասնությունը կտրականապես դեմ է Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզմանը՝ հասկանալով, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Այս հարցումը ցրում է բոլոր այն միֆերը, որոնք գործող իշխանությունները փորձում են տարածել հանրության շրջանում՝ ներկայացնելով, թե իբր հասարակության մեջ լուրջ ատելություն կա Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն միավորների նկատմամբ, և հայ հանրությունը ձգտում է դեպի Եվրամիություն։
Ըստ էության, այս հարցումը նաև վստահության քվե էր Փաշինյանի համար և նա «բարեհաջող» այն տապալել է։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը խամաճիկային է, իշխանությունները դրվել են հեռակառավարման վահանակի վրա, իսկ կառավարողները Հայաստանում չեն գտնվում, այլ ԱՄՆ դեսպանատանը, որտեղից էլ Նիկոլ Փաշինյանին հանձնարարում են քայլեր կատարել ՀԱՊԿ-ն լքելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասով։
Ըստ էության, անցկացված հարցումը փաստում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականության անհեռանկարայնության և վտանգավորության մասին։
Ի վերջո նման քաղաքականության հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը պետք է արդեն այսօր իսկ որոշում կայացնի՝ ցանկանում է ապրել նոր վտանգների պայմաններում, թե գործող իշխանություններին հեռացնելով՝ ամրապնդի սեփական երկրի անվտանգությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին