Փոշիացնել հարկատուների փողերը. Հանրայինն ալիք է բացում ԱՄՆ-ում
ՀՀ հարկատուների գումարները փոշիացնելու նոր և «հրաշալի» մեթոդ է մշակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերութունը։ Պարզվում է մեկ հիմնական և մեկ լրատվական ալիքը բավարար չէ Հանրային հեռուստաընկերությանը պետությունից ստացվող ահռելի գումարները վատնելու համար և այժմ էլ առանձին հեռուստաալիք և մասնաճյուղ են բացում Լոս Անջելեսում։ Մեր տեղեկություններով՝ արդեն մարտի 11-ին Լոս Անջելեսում տրվելու է այդ հեռուստաալիքի մեկնարկը։ Այն կոչվում է «First channel America»:
Հատուկ այդ հեռուստաալիքը բացելու համար Հանրային հեռուստաընկերությունից բավականին մեծ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ, որտեղ արդեն մեկ ամսից ավելի Հանրային հեռուստաընկերության խումբը զբաղված է տարբեր հարցեր լուծելով, թանկարժեք տեխնիկա գնելով, Գլենդելում տարածք վարձակալելով և PR գործունեություն ծավալելով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ալիք բացելու համար բավականին լուրջ գումարներ են ստացվել պետական բյուջեից, իսկ գործող իշխանություններին համոզել են, թե ԱՄՆ-ում սեփական ալիք ունենալը թույլ կտա ավելի լավ տեղ հասցնել իշխանությունների տեսակետները։
Ամերիկյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Հանրայինը մեծ տարածք է վարձակալել, տեղական հայկական ալիքներին էլ ասել են, թե Հայաստանի իշխանությունները չեն վստահում ԱՄՆ-ում գործող հայկական հեռուստաալիքներին և որոշել են հենց տեղում պետական բյուջեի միջոցներով պայքարել իրենց դեմ տարվող հակաքարոզչության դեմ։
Սոնա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»