Խաղո՞ւմ են Նիկոլի խաղը. ընդդիմությունը համախմբվելու փոխարեն ավելի է պառակտվում
Հայ հասարակության պահանջն ընդդիմադիր քաղաքական ուժերից թերևս մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից և իշխանության բերել չվարկաբեկված, ազնիվ և ապագայի տեսլական ունեցող մարդկանց։
Նմաններին գտնելն, իհարկե, չափազանց դժվար է, յուրաքանչյուրի անցած հետագծում էլ կարելի է ինչ- որ բաներ փնտրել և գտնել, բայց որոշ դեպքերում քաղաքական հայտ են ներկայացնում այնպիսի մարդիկ, որոնք ոչ թե դրանով ամրապնդում են ընդդիմադիր դաշտը, այլ քաղաքականությունը վերածում են ծաղրի և գործող վարչախմբին հնարավորություն են տալիս այդ մարդկանց ֆոնին իրենց ավելի ապահով և լկտի զգալ։
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը տարիներ առաջ Հայաստանից փախել էր Մոսկվա, հարցազրույց է տվել և հայտարարել, որ որոշել է կուսակցություն հիմնել և դրանով պայքարել գործող վարչախմբի դեմ։ Միհրան Պողոսյանը նախկին իշխանությունների ամենաօդիոզ դեմքերից մեկն էր, այժմ էլ մեղադրվում է, ընդհուպ, մինչև մեկ տոննա թմրանյութի գործով։ Հայաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել նրան, Ռուսաստանից, սակայն, Պողոսյանին չեն հանձնում։ Եվ այսօր Միհրան Պողոսյանի նմանների ներգրավվումը քաղաքական պրոցեսներում գործող վարչախմբին հնարավորություն է տալիս կրկին սրելու «նախկիններ, ներկաներ» դիսկուրսը՝ փորձելու շահեկան դիրքեր ձեռք բերել այսպիսի «վայ ընդդիմադիրների» ֆոնին և շարունակելու հանգիստ, առանց խոչընդոտների պաշտոնավարել, առավել ևս, երբ քաղաքական հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր երբևէ քաղաքականությամբ չեն զբաղվել և չգիտեն, թե ինչ բան է տարրական քաղաքականությունը։
Մանե Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»