Ադրբեջանը պահանջում է անհապաղ ազատել «իր գյուղերը». փոխվարչապետի գրասենյակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում
հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։
«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» (չակերտները՝ Tert.am) գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» (չակերտները՝ Tert.am) է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։ Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) գյուղերին, ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է» (չակերտները՝ Tert.am), և դրանք «ենթակա են անհապաղ ազատման» (չակերտները՝ Tert.am)։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային» (չակերտները՝ Tert.am) գյուղերի ազատման հարցը», - ասվում է մեկնաբանությունում։




















Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Baghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին
Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա Մաթևոսյան
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»